Կիրակի, մայիսի 12-ին, տեղի է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։
Միջոցառմանը ներկա էին նրա ընտանիքի անդամները, քաղաքական գործիչներ, համախոհներ։
Գրքի վերաբերյալ խոսք ասաց Ռոբերտ Քոչարյանի տիկինը՝ Բելլա Քոչարյանը՝ հիշեցնելով, որ տեղի է ունենում գրքի երկրորդ շնորհանդեսը, առաջինը տեղի է ունեցել Ստեփանակերտում հունվարի 26–ին։
Այնուհետև Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, ընթերցեց հոր ուղերձը։
«Հուսով եմ այն իրադարձությունները, որ նոր գրքի նյութ են դառնալու՝ իրենց երկար սպասել չեն տա»,- ասված էր Ռորբերտ Քոչարյանի ուղերձում։
Տեսանյութը՝ «Կյանք և ազատություն» ֆեյսբուքյան էջից
Դիտեք նաև՝