▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես պարզապես հետևում եմ․ Ռոմանոս Պետրոսյանը՝ Ամուլսարի հանքի մասին

Ազատություն ռադիոկայանի հետ «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն անդրադարձել է Ամուլսարի հանքի շահագործման մասին իր տեսակետի և տեղի ունեցող գործողությունների հարցին:

Օգտատերերի հիմնական հարցն այն էր, որ երկու տարին բավարար էր, որ Կառավարությունը հստակ հանգուցալուծում տար խնդրին: Պետրոսյանը համաձայնել է, որ տեղի ունեցող իրադարձությունները մեծամասամբ գտնվում են շրջակա միջավայրի կառավարման տիրույթում: «Բայց ես ժամանակ եմ խնդրել, որպեսզի լիարժեքորեն տիրապետեմ թեմային և իմ գնահատականները հնչեցնեմ ավելի ուշ, քանի որ շուրջ երկու տարվա ընթացքում ես կոմպետենտ չեմ եղել այդ խնդրին»:

Ռոմանոս Պետրոսյանը հաստատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքը, թե եթե հանքը շահագործվի, ապա պետք է բոլոր երաշխիքներն ունենանք՝ մտահոգությունների փարատման առումով: Նա շեշտել է, որ խորհրդակցելու է նաև բնապահպանական կազմակերպությունների հետ:

«Ես աշխատելու եմ բաց, շիտակ և թափանցիկ և չի կարող մի մտահոգություն լինել, որը հաշվի չի առնվի, որևէ փաստարկ, որը քննարկելի չի լինի, ես դա երաշխովորում եմ և՛ անձամբ և՛ ի պաշտոնե»:

Խոսելով այս պահին Ամուլսարում տեղի ունեցող գործողությունների, ակցիաների և պահնորդական թիմի կողմից Ամուլսարի պահապանների տարածք մտնելու և տնակները դուրս բերելու մասին՝ նախարարը նշել է, որ այս գործողությունները Շրջակա միջավայրի նախարարության լիազորությունների մեջ չեն մտնում, քանի որ գերատեսչության հիմնական միջամտությունը կարելի է ակնկալել հանքի շահագործման և չշահագործման հարցերում: «Այս պահին այլ գերատեսչություններ են ներգրավված այս գործընթացում, որոնք պետք է ներկայացնեն իրենց գնահատականները, ես հիմա զերծ կմնամ որևէ գնահատական հնչեցնելուց, ես պարզապես հետևում եմ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին