▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես պատրաստ եմ ֆինանսավորել «Երկիր Ծիրանի» կուսակցությունը. Ռուբեն Գրիգորյան

 

Զարուհի Փոստանջյանն իր անցած ուղով, սկզբունքներին հավատարմությամբ ապացուցել է, որ արժանի է և ունակ լինել Երևանի քաղաքապետ: Այս մասին հայտարարել է Մոսկվայի հայկական և ժողովուրդների մշակույթների թանգարանի հիմնադիր, գործարար Ռուբեն Գրիգորյանը: Անդրադառնալով «Երկիր Ծիրանի» կուսակցությանը ֆինանսապես աջակցելու մասին մամուլի հրապարակումներին, նա նշել է, հարցը կձևակերպեր այլ կերպ: «Ես պատրաստ եմ աջակցել «Երկիր Ծիրանիին», այդ թվում և ֆինանսապես, եթե դրա անհրաժեշտությունը լինի»,- նշել է նա:

«Երևանը տարիներ շարունակ կառուցապատվել է ոչ թե քաղաքաշինական, այլ ագահության նորմերով: «Երկիր Ծիրանիի»՝ քաղաքային իշխանության գալը շանս է վերջ դնել Երևանի պատմության այս անփառունակ էջին»,- համոզված է Ռուբեն Գրիգորյանը:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին