▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես Պուտինի ընկերն եմ. Արա Աբրահամյանը շահարկում է ՌԴ նախագահի անունն իր ապօրինությունները կատարելու նպատակով

«2Ն Քոմփընի» ընկերությունը հայտարարություն է տարածել.

«Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կողմից գործարար Ռուբեն Գրիգորյանի ունեցվածքի անօրինական յուրացման փորձը նոր երանգներ է ստանում: Անցած օրերի ընթացքում «2Ն Քոմփընի» ընկերությունը բազմաթիվ հարցումներ և արձագանքներ է ստացել ԶԼՄ-ներից և հասարակությունից, որոնցից հատկանշականը մի հեռախոսազանգ էր, որում շահարկվում էին Արա Աբրահամյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իբրև թե ունեցած ընկերական հարաբերությունները: «Չե՞ք վախենում արդյոք ճշմարտության պայքար մղել Պուտինի ընկերոջ հետ»,— հնչեց լրագրողի հարցը:

«2Ն Քոմփընի» ընկերությունը չէր անդրադառնա այս թեմային, եթե այն չհրահրվեր հենց իր՝ Արա Աբրահամյանի կողմից: «2Ն Քոմփընի» ընկերության ներկայացուցիչ Յուրի Սեմյոնովը մեկնաբանել է հարցն՝ անբարոյական ու ամոթալի համարելով Արա Աբրահամյանի կողմից սեփական ապօրինությունները Պուտինի հետ ունեցած իբրև թե մտերիմ հարաբերություններով սքողելը:

Մենք գործ ունենք մի մարդու հետ, ով ռեյդերական յուրացումներ է իրականացնում, հայերի դեմ շինծու մեղադրանքներով քրեական գործեր է պատվիրում՝ թևեր առնելով Ռուասաստանի նախագահի հետ մտերիմ լինելու մտացածին ասեկոսեների շնորհիվ: Հետաքրքիր է՝ կասկածո՞ւմ է ինքը՝ Պուտինը, որ իրեն աջուձախ ընկեր է համարում մի մարդ, ով ունակ չէ գրագետ երկու նախադասություն իրար կապելու, Ռուսաստանի հայերի միության պաշտոնում ում ելույթների ժամանակ հայերի մեծամասնությունը կարմրում է և ամոթից գետինը մտնում»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին