karabakh-life.am-ը գրում է.Այսօր, Արցախի առաջին ատյանի դատարանի Ստեփանակերտի նստավայրում, պիտի սկսվեր Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի գործով դատական նիստի վիճաբանությունների փուլը: Դահլիճում ներկա էր նաև սպանված Սմբատ Ցականյանի մայրը` Կարինե Ցականյանը: Որդեկորույս մոր նյարդերը տեղի տվեցին մինչև նիստը սկսելը: Նրա լացախառը վրդովումնքը, բողոքը` ուղղված մեղադրյալի աթոռին նստած մարդասպանին, ներկաների բոլորի աչքերից արցունքներ կորզեց: Այսօրվա նիստը, այնուհանդերձ, հետաձգվեց:
Մեղադրյալներից մեկի պաշտպան Արկադի Իսրայելյանի չէր ներկայացել` առողջական խնդրի պատճառով: Այդ մասին նրա միջնորդությունը ընդունվեց դատարանի կողմից: Բացակա էր նաև տուժող Վրեժ Բալայանը: Դատավոր Ա. Թադևոսյանի նիստը հետաձգելու առաջարկին կողմերը առարկություն չեն ունեցել:Դատական նիստի վիճաբանությունների փուլը սկսելու օր է նշանակվել դեկտեմբերի 19-ը: