▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էս սարից որտեղ նայում ես՝ թուրքի դրոշակ ա դրած․ Վարդենիսցիներ

Էս սարից որտեղ նայում ես՝ թուրքի դրոշակ ա դրած․ Վարդենիսցիներ

Անձնագրային բաժանմունքի՝ Մարտունի տեղափոխման դեմ բողոքի ակցիա իրականացնող վարդենիսցիները լրագրողների հետ զրույցում ասացին, որ Կառավարությունից պաշտոնական պատասխանի են սպասում. «Հասարակության մեջ մեծ խուճապ կա, որ Վարդենիսն ուզում են դատարկել: Եթե էդպիսի նպատակ չկա, թող հեռուստատեսությամբ հանդես գան, ժողովրդին հանգստացնեն և ինչ տարել ու տանում են Վարդենիսից՝ մորգը, սանէպիդկայանը, վայենկոմը, պասպորտ սեղանը, թող վերադարձնեն»: Խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին՝ նշեցին. «Նրանցից ազատվելու համար՝ ընտրեցինք, հիմա ի՞նչ ա անում, Վարդենիսն ա՞ դատարկում»:

Թարմացված․ Վարդենիսցիները շարունակում են փակ պահել քաղաք մտնող գլխավոր ճանապարհը՝ ընդդեմ անձնագրային բաժանմունքի՝ Մարտունի քաղաք տեղափոխման: «Ղարաբաղը պրծավ, հերթը մերն ա. Վարդենիսում ինչ հիմնարկություն, բան կա, տանեն Մարտունի՞: Մի տեղեկանքի համար պիտի հասնենք ընդեղ, մի թուղթ էլ պակաս լինի, նորից գնանք, գա՞նք, տենց ո՞նց կլնի: Նոր մի ուսուցչի հետ էի խոսում, ասում է՝ դպրոցներն էլ են միացնում»,- լրագրողների հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:

Թարմացված․ Վարդենիսցիները բացեցին քաղաք մտնող գլխավոր ճանապարհը. մտադիր են երեկոյան հավաքվել, նամակ գրել՝ Ազգային ժողով ուղարկելու համար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարդենիսցիները բողոքի ակցիա են իրականացնում՝ ընդդեմ անձնագրային բաժանմունքի՝ Մարտունի քաղաք տեղափոխման:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին