▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես սիրում են նախագահին` գժի պես. ՀՀԿ-ի տատիկի «բացառիկ» հարցազրույցը Newsbook.am-ին

Newsbook.am-ը «բացառիկ» հարցազրույց է ներկայացնում Սուսաննա կամ Էմմա Սարգսյանի՝  «ՀՀԿ-ի տատիկի» հետ:

 -Ինչու՞ եք միշտ փնովում ու վիրավորում ակցիաների ու նստացույցների մասնակիցներին:

 -Նրանք խայտառակում են երկիրը: Գիտես՝ ես խնդիր չունե՞մ: 7 հոգով ենք, զինվորս արձակուրդ ա եկել բանակից: Տեղ չունի քնելու, հատակին է քնում: Ամբողջ գիշեր Գոռս հազաց, բայց ես չեմ դժգոհում: Ի՞նչ են դուրս եկել նստացույց ու ակցիա անում: Հա, ի՞նչ: Դրանց ես հայ չեմ համարում:

-Այսինքն՝ ձեր հայրենսիրությու՞նն է պատճառը, որ չեք սիրում ակտիվիստներին:

-Այո', միայն ու միայն հայրենասիրությունը: Ես հայրենասեր եմ: Նայի', ցամաք հաց եմ վերցրել, որ ուտեմ: Հետը ո'չ պանիր կա, ո'չ երշիկ: Ես փառք եմ տալիս Աստծուն: Տեսար, չէ՞, որ ցամաք հաց եմ վերցրել: Թասիբը բարձր ա ինձ մոտ: Ես սիրում եմ իմ երկիրը, նախագահին, ձեզ, բոլորին:

-Գիտեմ, որ շատ եք սիրում նախագահին, եթե նա փոխվի, կկանգնե՞ք մյուս նախագահի կողքին:

-Ճիշտ ա. ես սիրում են նախագահին` գժի պես: Էս նստացույցների դեմ ես կպայքարեմ` անկախ նրանից, թե ով կլինի նախագահը:

-Իսկ ինչպե՞ս օգնենք այս ընտանիքին: Նրանցից ուզում են վերցնել իրենց բնակարանը: Եթե այսօր չպայքարեն, վաղն իսկապես դրսում կհայտնվեն:

 - Մենք դատարաններ ունենք, դատապաշտպաններ ունենք: Մենք ամեն ինչ ունենք: Արի սկսենք նրանից, թե ով է ուզում վերցնել. քույրը: Հասարակ լոգիկա ա դա. եթե քույրը եղբորը չի սիրում, էլ ի՞նչ ընտանիք: Էլ ի՞նչ են եկել ստեղ ձևական նստել: Մեղք են, չէ,՞ մեր ոստիկանները: Ամբողջ օրը սրանց երեսից չեն հանգստանում: Խփում են, գցում են: Հենց հիմա 10 հոգի սրանց նմանների երեսից պառկած են հիվանդանոցում: Բա կարելի ա՞: Համ էլ դու բոլորին մի հավատա: Էն Շողիկին, որ ամբողջ օրը տուն ա ուզում, նախագահը 60 ք/մ տուն ա տվել, դու գիտեի՞ր: Բայց մեկ ա, էլի եկել ա, պլակատները վերցրել, դժգոհում ա, իրեն ճղում ա: Սա էլ ի՞նչ ա եկել նստել ստեղ, թե տալս տունս վեկալել ա: Տո քեզ էլ թաղեմ, քո տալին էլ: Նախագահն ի՞նչ անի:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին