▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես սովոր չեմ բողոքելու.Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանը պետական այցով գտնվում է Պրահայում: Չեխիայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Սերժ Սարգսյանին հարց ուղղեցին` կապված Հայաստանի` Մաքսային միության հետ անդամակցության և ԵՄ-ի հետ համագործակցության շարունակության մասին:

Նախագահը վստահեցրեց, որ շարունակելու են ԵՄ-ի հետ համագործակցությունը. «Մենք առաջարկել են ստորագրել Ասոցացման համաձայնագիրը` առանց Ազատ առևտրի պայմանագրի, որովհետեւ ՄՄ-ի և այդ պայմանագրի կանոնակարգերն իրար հակասում են»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպե՞ս Սերժ Սարգսյանը կմեկնաբանի Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստը, նախագահը պատասխանեց, որ սովոր չէ բողոքելու.

«Ցանկացած գործ, որը ձեռնարկում ես, պետք է արագ և որակով արվի, եթե, իհարկե, հիմքում ազգային շահն է: ՄՄ-ն առաջին հերթին տնտեսական կառույց է: Պետք չէ կասկածի տակ դնել հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը: Մենք կարողանում ենք պահպանել մեր տարածքային ամբողջականությունը»:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին