▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էսի հենց էտ Լուկաշենկոն ա»․ Վարդան Ղուկասյան

ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը տեսանյութ և լուսանկար  է տարածել թելեգրամյան իր էջում՝ կից գրառմամբ․ «Էսի հենց էտ Լուկաշենկոն ա»։

Նշենք, որ  Նիկոլ Փաշինյանը ԲՐԻԿՍ-ի շրջանակներում կարճատև զրույց է ունեցել Բելառուսի նախագահի հետ։

Հիշեցնենք՝ ամիսներ առաջ Ալեքսանդր Լուկաշենկոն «Россия» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր․ «Ո՞ւմ են պետք հայերը մեզնից բացի։ Նրանք ոչ մեկին պետք չեն։ Թող իրենց տնտեսությունը զարգացնեն ու իրենց ունեցածի վրա կենտրոնանան։ Ի՞նչ Ֆրանսիա, ի՞նչ Մակրոն։ Վաղը Մակրոն չի լինի, և բոլորը կմոռանան այդ Հայաստանի մասին»։

Իսկ ավելի վաղ Փաշինյանը քննադատել էր Լուկաշենկոյին՝ Ադրբեջանին աջակցելու համար։ Նաև հայտարարել էր, որ չի այցելի Բելառուս, քանի դեռ նախագահը Լուկաշենկոն է։

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին