▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էսօր թուրքը Գանձասարն ա գրոհում. դե խաղաղություն քարոզիր». Հակոբ Ճաղարյանը՝ Փաշինյանին

ՀՀ վարչապետի՝ ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեծն Ուինստոն Չերչիլն իր հայտնի ճառում ասել ա`
-Անհնար է բանակցել վագրի հետ, երբ քո գլուխը նրա երախում է
Ու ավելացրել է`
-Մենք կկռվենք ցամաքում, կկռվենք երկնքում, կկռվենք ծովերում....
Եվ եթե մեր կղզու ճակատագիրն է ոչնչանալ, ապա մենք դա կանենք պատվով....
Մեր տեղական ոջիլը պատերազմի առաջին օրն ասեց`
-Եկեք պայմանավորվենք, ինչ ավարտ էլ ունենա` մենք պարտված չենք համարի մեզ:
Հետո ընդունեց իր «ծանր որոշումն» ու սկսվեց «ապագա կա ապագա» խաղաղության դարաշրջանը:
Ու երբ որ սա իր ընտանիքից բացի ստացավ ևս մեկ ձայն (իսկ նա ստացավ նկարած, խաբած, մուկուչյանացած թվերի 1/4-ը) ստեղ ամբոխը ստորագրեց իր մահվան դատավճիռը:
Էսօր թուրքը Գանձասարնա գրոհում: Դե խաղաղություն քարոզիր:
Վագրի հետ, ում երախում ա գլուխդ:
Իսկ դու, ժողովուրդ, գնա տարվա մեջ վաստակած գումարներդ անթալիաներում ու խաչ տնգելու վրա ծախսիր, արձաններ կանգնեցրու, մոմ վառիր, սահմանը պահող տղերքի ՀԱՄԱՐ խմիր, ռեստորաններից վիդեոներ դիր ֆեյսբուքում, պիվի կռուշկով ֆոտոներ դիր...
Ներոնը ճիշտ էր, որ ամեն ժողովուրդ արժանիա իր տիրակալին»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին