«Ինչի էսօրվա նախարարները չարաշահումներ չեն անո՞ւմ. մենակ երկու փոխնախարար ձերբակալվել է կաշառքի համար: Նենց եք ասում, ոնց որ էսօրվա իշխանությունները սուրբ են»,- ՀՀԿ գրասենյակում այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսպես արձագանքեց. ՀՀԿ-ի իշխանության տարիներին տեղի ունեցած չարաշահումների մասին հարցին:
Կրկին անդրադառնալով նոր խորհրդարանի աշխատանքին՝ նախկին օրենսդիրը հայտարարեց, որ որևէ տարբերություն չկա այսօրվա ԱԺ-ի ու Բրեժնևի ԳԽ-ի միջև. «Նիկոլ Փաշինյանն ունի այնքան ձայն, որ ցանկացած որոշում ու օրենք իրականացնելու է... 1,5 տարի առաջ ու էսօր իշխանության նկատմամբ վստահությունը նույնն ա՞: Փաշինյանն ասել ա՝ ունեմ կախարդական փայտիկ, թռիչքային զարգացում, աղքատներ չեն լինելու, բայց ոչ մի բան չի արել. ունենք անկում»:
ՀՀԿ մամուլի խոսնակն անդրադարձավ նաև «իշխանության խայտառակություններին». «Գաղտնալսումները լսեք՝ Խաչատուրովին երկու օր պահենք, որ ցուցմունք տա. սրանից էն կողմ խայտառակություն կա՞: Սերժ Սարգսյանը որ հայտարարեր դատարանների շրջափակում, ի՞նչ կանեիք...»: