▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ըստ Ադրբեջանի՝ այս անգամ «հակադիվերսիոն օպերացիան» անձամբ ղեկավարել է Հասանովը

 

ԱՀ ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել.

«Ադրբեջանական ագիտրպրոպից քիչ առաջ հայտնի դարձավ, որ հայկական կողմն «ամեն օրվա պես» ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ և «ամեն օրվա պես» հետ շպրտվել, սակայն... մեկ տարբերությամբ՝ այս անգամ «հակադիվերսիոն օպերացիան» անձամբ ղեկավարել է նույն ինքը՝ նախկին զինկոմ, նույն ինքը՝ նախկին ոստիկանապետ, իսկ այսօր արդեն պաշտպանության նախարար (համատեղության կարգով նաև՝ հակադիվերսիոն խմբի հրամանատար) Զաքիր Հասանովը... Մ ա շ ա լ լ ա...»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին