Life.panorama.am-ը գրում է. Երիտասարդ դերասաններ և ամուսիններ Արթուր և Արմենուհի Սուքիասյանները, արդեն բավական ժամանակ է, բացակայում են Հայաստանից: Նրանք, ինչպես մեր հայրենակիցներից շատերը, իրենց ստեղծագործական և կյանքի ուղին ինչ-ինչ պատճառներով գտան երկրից դուրս: Life.panorama.am-ին հաջողվեց երեք տարվա ընդմիջումից հետո հարցազրույց պատրաստել Արթուր Սուքիասյանի հետ, ով անկեղծացավ ընկերների աջակցության, դրսի գայթակղության և մասնագիտական հարցերի շուրջ:
-Արթուր, բավական ժամանակ է՝ Հայաստանից բացակայում եք: Որտե՞ղ եք, ինչո՞վ եքզբաղվում:
-Արդեն երեք ամիս է՝ տեղափոխվել ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ապրում ու աշխատում ենք այստեղ: Նկարահանվում ենք Դիանա Գրիգորյանի սցենարի հիման վրա նկարահանվող «Կտակով թագուհին» հեռուստաֆիլմում: Առաջարկը ստացել ենք «Դիմ մեդիա գրուպ»-ի հիմնադիրներ Արա Ղազարյանի և Դավիթ Ադամյանի կողմից:
-Մինչ այդ, որտե՞ղ էիք ապրում:
-Բելգիայում:
-Ինչո՞ւ որոշեցիք Հայաստանից հեռանալ, կարծեք թե Ձեր կնոջ՝ Արմենուհի Սուքիասյանի հետ այստեղ գործնական զբաղվածության պակաս չունեիք:
-Եթե 10 միլիոն հայ ապրում է Հայաստանից դուրս, նշանակում է՝ կա 10 միլիոն պատճառ՝ կյանքի մնացած տարիները մեր երկրում չանցկացնելու:
-Կարողանո՞ւմ եք ձեր մասնագիտությամբ դրսում ընտանիքի հոգսը հոգալ:
-Երկու տարի և ավելի Բենելյուքսում բնակվելու ժամանակ բացառապես մեր մասնագիտությամբ ենք աշխատել: Նաև սովորել և ձեռք ենք բերել ևս մեկ մասնագիտություն՝ MAGIC. «Quick change». Սա իլլուզիոն ժանր է, երբ մեկ վայրկյանում 10 զգեստ աղջիկն է փոխում, 3 կոստյում՝ տղան: Դրանում կատարելագործվել և շարունակում ենք ներկայացնել Միացյալ Նահանգներում: Մեր վաստակած գումարը բողոքելու տեղ չի տալիս:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում