▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե 30 տարի շարունակ ղարաբաղյան բանակցություններն արդյունք չեն տալիս, չի նշանակում, որ կարելի է կրակել. Պուտին

Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի դիրքորոշումները միշտ չէ, որ համընկնում են, մասնավորապես՝ Hարավային Կովկասում տիրող իրավիճակի առումով:

Այս մասին «Վալդայ» ակումբում քննարկման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավելելով, որ  եթե բանակցությունները 30 տարի արդեն էական արդյունք չեն տալիս, դա չի նշանակում, որ կարելի է սկսել կրակել: Ըստ ՌԴ նախագահի, Մոսկվան հանդես է գալիս հակամարտության քաղաքական կարգավորման տեսանկյունից:

«Թուրքիայի նախագահը հետեւողական դիրքորոշում ունի, նա չի ճանաչում Ղրիմը, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը: Իսկ ի՞նչ է տեղի ունենում մեր կողմից: Պետք է համառորեն աշխատել բոլորի հետ, լցվել համբերությամբ, ինչն էլ մենք անում ենք: Ի վերջո, պետք է ապացուցել բոլորին, որ մեր դիրքորոշումը ճիշտ է եւ մենք շարունակելու ենք պնդել այն: Իսկ այնտեղ, որտեղ մեր դիրքորոշումներն ու մոտեցումները չեն համընկնում, պետք է որոնել այլընտրանք»,-ասել է Պուտինը:

«Օրինակ, ես հասկանում եմ, որ մեր (Թուրքիայի եւ Ռուսաստանի) դիրքորոշումները չեն համընկնում Հարավային Կովկասում տիրող իրավիճակի շուրջ, որովհետեւ կարծում ենք, որ միեւնույն է, անհրաժեշտ է վիճահարույց հարցերը լուծել ոչ թե ուժի, ոչ թե զենքի, այլ դիվանագիտական բանալու միջոցով՝ բանակցային սեղանի շուրջ: Այո, իհարկե, կարող ենք ասել, որ բանակցությունները շարունակվում են 30 տարի շարունակ, բայց արդյունք չկա: Դե, սա, իմ կարծիքով, չի նշանակում, որ պետք է այլ տարբերակ չգտնել ու սկսել կրակել», - ավելացրել է ՌԴ ղեկավարը:

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին