▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե Ադրբեջանը հարձակվի, ապա գիտի, որ ՀՀ-ն ՀԱՊԿ-ից օգնություն չի ստանալու». Նաիրա Զոհրաբյան

«Հայելի» ակումբի եթերում հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է այս օրերին հաճախ քննարկվող՝ ՀՀ իշխանությունների` ՀԱՊԿ-ի միջոցառումները մերժող որոշումներին և այն խնդրին, թե ինչո՞ւ է Հայաստանը դիմումով խնդրել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարին` օրակարգից հանել ՀՀ-ին ռազմական աջակցություն տրամադրելու հարցը․ «Երկրի առաջին 3 պաշտոնյաները «դե մարշ»-ով մերժում են ԱՊՀ ՀԱՊԿ տարբեր ֆորմատի գագաթնաժողովներին մասնակցելը։ Հասկանո՞ւմ եք դա ինչ է նշանակում։ Այսինքն, եթե Ադրբեջանը հարձակվի, նա գիտի, որ ՀՀ-ն ՀԱՊԿ-ից օգնություն չի ստանալու։ Նիկոլն ասում է ՀԱՊԿ-ին՝ ձեր օգնությունն ինձ պետք չի։ Դրանից լավ նվե՞ր Ալիևին․․․ Ալիևն արդեն շատ լավ գիտի, որ հարձակվի հայկական Սյունիքի և Զանգեզուրի վրա, նա գիտի, որ ՀԱՊԿ-ն չի օգնելու»։ Զոհրաբյանն, անդրադառնալով ՀՀ-ՌԴ վերջին շրջանի հարաբերություններին և դրանով պայմանավորված` Հայաստանի տնտեսական վիճակին, ընդգծել է․ «Ի՞նչ ա նշանակում Ռուսաստանի նման թշնամի ունենալը։ Նայեք, Վրաստանին, նայեք Ուկրաինային․․․ Էսօր ԵՄ բազմաթիվ տերություններ ԵՄ բյուջեն հաստատելիս հրաժարվում են Ուկրաինային օգնություն տրամադրել։ Այո, Ռուսաստանը լավ բարեկամ չի, լավ բարեկամ չի նաև ՀՀ իշխանության պաճառով, բայց նա կարող է լինել ամենավատթարագույն թշնամին։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ Ռուսաստանը որոշի ՀՀ-ին գազ վաճառել ա՛յն գնով, ինչ գնով վաճառում էր ԵՄ երկրներին»։

Թարմացված․ «Հայելի» ակումբի հյուրն էր հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։ Նա անդրադարձել է երեկ ավագանիի նիստում տեղի ունեցած միջադեպերին։

Նախկին պատգամավորը երեկ տեղի ունեցածը որակել է «***նոգրաֆիա» և նշել, որ բոլորովին զարմացած չէ․ «Նայեք էդ ***նոգրաֆիան քանի հարյուր հազար դիտում է ունեցել և համեմատեք լուրջ քաղաքական քննարկումների դիտելիության հետ։ Ես իշխանության մասին չեմ խոսում, նաև ընդդիմության թեթև ձեռքով մենք ստացանք բացարձակապես անհաղորդ հասարակություն։ Մենք ստացանք մի հասարակություն, որին չի հետաքրքրում, թե վաղը իր սեփական տան հետ ինչ ա լինելու։ Նա ասում է` ինձ ***նոգրաֆիա տվե՛ք, ինձ տվե՛ք Երևանի ավագանու տեսարան, որտեղ մեկը կարա ասի՝ գնա քո տիրու լավը․․․ Նիկոլի հավատավոր կանայք բոլորը կա՛մ այլանդակ են կա՛մ դինոզավր են, կամ էլ` բուլեմիայով տառապող շատակերներ»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին