▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե անգամ Ռուսաստանը մեզ քարշ տա ԵՏՄ՝ միշտ էլ մնալու ենք լուսանցքային հատվածում

Երեկ մի այլ ձևի խանդավառություն էի նկատում ԵՏՄ-ի հակառակորդների մոտ։ Բոլորը ցնծում էին, որ Աստանայում մեզ չախել են, ու բոլորը գոհ դեմքերով գրում էին, որ Սերժին չախել են։ Այ սրա համար չեմ ընդունում այդ մակերեսային վերլուծաբաններին։ Իմ եվրոպամետ բարեկամներ, երբ Աստանան կամ Մինսկը, Ռուսաստանը կամ ԵՎրոպան ինչ որ վատ բան է անում մեր հանդեպ, դա չի նշանակում, որ կոկնկրետ երկիրը ներկայացնողին է արհամարհում, դա նշանակում է, որ արհամարում է երկիր։ Միթե մինչև այսօր դա չընկալեցիք։ Եթե ինչ որ ստուգատեսում մեր երկիրը ներկայացնող թիմը պարտվում է, դա չի նշանակում, որ պարտվեց այդ թիմի, թեկուզ ապաշնորհ, մարզիչը, դա նշանակում է, որ երկիրը պարտվեց։ Իսկ հիմա կարևորի մասին։ Աստանան և Մինսկը լավ հասկանում են, որ Հայաստանը ընդամենը կցորդ է այդ միությանը և առավելապես Ռուսաստանի կամակատար կցորդ, այսինքն թե՝ նրանց ոչ ձեռնտու։ Մենք էդ ի՞նչ ունենք, ու էդ ինչքա՞ն ունենք, որ մտածում ենք, թե Աստանայի կամ Մինսկի, կամ թեկուզ Ռուսաստանի համար իրենց մի սովորական ավանից ավելի կարևոր դառնանք։ Ախր մենք անգամ որպես շուկա այնպիսի սպառում կարող ենք ապահովել, որ վերոհիշյալ երկրները անգամ չնկատեն։ Ոչ Աստանան ոչ էլ Մինսկը երբևէ մեր տարածքները ռազմական նպատակներով չեն օգտագործելու, այն միակ բանը, որը անելու է Ռուսաստանը և այն միակ պատճառը, որի համար Ռուսաստանին մենք հետաքրքրում ենք․ Բնականաբար նաև հավելյալ քվե որևէ հարցի քվեարկության ժամանակ։ Այնպես որ այդքան մի հրճվեք։ Հիմա արդեն պարզ է, որ ՄԵԶ չեն ուզում, ու մենք ինչքան էլ երազենք, ու եթե անգամ Ռուսաստանը մեզ քարշ տա այդ միություն՝ միշտ էլ մնալու ենք լուսանցքային հատվածում, եթե իհարկե ոչ լուսանցքում։

Գարիկ Պետրոսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին