▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե Արզաքանցյանը կարիք ունենա հոգեբույժի օգնության...»

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տիգրան Արզաքանցյանը մեղադրանք է հնչեցրել փաստաբանի հասցեին, ով պաշտպանում է Վարդան Ղուկասյանին (Դոգ):
Չեմ ուզում մեջբերել այդ մեղադրանքի բովանդակությունից որևէ բառ, քանի որ այն չափից դուրս անընդունելի եմ համարում: Բայց որպեսզի պարոն Արզաքանցյանը հասկանա, թե ինչ աստիճանի անթույլատրելի արարք է կատարել՝ պատկերավոր կբացատրեմ:
Եթե երբևէ Արզաքանցյանը կարիք ունենա հոգեբույժի օգնության, ապա որևէ մեկն իրավունք չի ունենա այդ հոգեբույժին մեղադրելու նրանում, թե չի՞ ամաչում, որ մի հոգեկան հիվանդի է բուժում:
Ի դեպ, ես Վարդան Ղուկասյանի պաշտպանը չեմ և այս դեպքում նպատակս միայն փաստաբանական համայնքին ոտնձգություններից պաշտպանելն է»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին