ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը 24TV-ի հաղորդման ժամանակ անդրադառնալով ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի այն հայտարարությանը, որ Վազգեն Սարգսյանից հետո բանակ չենք ունեցել և խոսքը ոչ թե զինվորների, այլ ռազմաքաղաքական էլիտայի մասին է, նշել է, որ բանակում անարդարություններ եղել են, բայց չի կարելի ասել, թե դրանք համատարած բնույթ են կրել. «Մենք բանակ ունեցել ենք, եթե բանակ չունեինք, ինչպե՞ս էինք մեր սահմանները պաշտպանում: Շատ բացթողումներ են եղել, բայց չի կարելի ասել, թե բոլորը ալան-թալանով են զբաղվել, տենդեռ էլ է եղել, բարեկամ-հարազատների էլ են պաշտոնի նշանակել, բայց հիմա բարեփոխումներ են արվում, որ բանակն ուժեղանա, գնանք դեպի պրոֆեսիոնալ բանակ»,- հավելել է պատգամավորը: |
«Եթե բանակ չունեինք, ինչպե՞ս էինք մեր սահմանները պաշտպանում». Գագիկ Մելքոնյանը` Սասուն Միքայելյանին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet