«Ուսման առաջադիմությունը ի՞նչ կապ ունի վարձերի հետ, այսինքն, ով լավ առաջադիմություն չունի, վարձի խնդիր չունի՞: Ասում եք՝ անտոկոս վարկ կտանք, է հետո՞, բա մայր գումարը որտեղի՞ց են մուծելու ուսանողները, որոնց ծնողները ֆորս-մաժորային իրավիճակում չեն աշխատում»,- այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա անդրադարձավ նաեւ քրեակատարողական հիմնարկների խնդրին, ասաց, որ կալանավորների հարազատներից բողոքներ է ստացել.
«Հույս ունեին, որ այսօրվանից որոշակի մեղմացում կլինի նաեւ հանձնուքների ու մարդիկ կկարողանային միրգ ստանալ, քաղցրավենիք, որը կարող են գնել բերդի կողքի պատի բուդկից: Հիմա եթե բերդի կողքի պատի բուդկից այդ քաղցրավենիքը կարող են գնել, ի՞նչն է խանգարում, որ հարազատները նույն միրգը, նույն չոր քաղցրավենիքը հանձնեն հանձնուքով»: