«Հունվարի 8-ին մենք ունեցանք Կարեն Ծաղիկլյանի հետ կապված մահվան դեպք, եթե դատավորը չալարեր ու երկու օր շուտ նիստ աներ, հնարավոր կլիներ փրկել մարդու կյանքը»,- այս մասին ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նաիրա Զոհրաբյանը, դիմելով Մարդու իրավունքների պաշտպանին, հետևյալ մտահոգությունը հայտնեց.
«Ինչպես գիտեք, ՔԿՀ-ներում բողոքների, հացադուլների պատճառները հիմնականում ձգձգվող դատական նիստներն են։ Առողջական խնդիրներով դատապարտյալներ կան, իսկ դատավորները նիստերն անհարկի ձգձգում են։ Երբ հավես ունենում են, նիստ են անում, երբ չէ՝ չէ»: