▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե ես ճաղատ եմ...«Առավոտ»

«Առավոտ»  թերթի խմբագրականից մի հատված.


«Ընդդիմությանը չհաջողվեց /համենայնդեպս ՝ այս փուլում/իրականացնել իշխանափոխություն: Իշխանությունն օգտագործեց իր վարչական և ուժային լծակները՝ դա թույլ չտալու համար: Ճիշտ այդպես և նույնիսկ առավել «ուժային» եղանակով նախկինում վարվել են Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի իշխանությունները: Այնպես որ՝ առաջին և երկրորդ նախագահների կողմնակիցների բոլոր տեսակի բողոքներն անկեղծ չեն: Եթե ես ճաղատ եմ, ես չեմ կարող ուրիշներին մեղադրել ճաղատության մեջ՝ դա կողքից նույնիսկ փոքր-ինչ զվարճալի կթվա:

 

Բոլոր թիմերում, սակայն, կան հրաշալի, պարկեշտ, համակրելի մարդիկ, որոնք, ըստ ամենայնի, պետք է շարունակեն զբաղվել քաղաքականությամբ՝ հո չենք կարող այդ նպատակով այլմոլորակայիններին հրավիրել: Նրանք, ռվքեր հեռանում են, չպիտի ստվեր գցեն մնացողների վրա և մարդկանց մեջ կասկածներ սերմանեն, թե ովքեր էին անկեղծ գաղափարական մարտիկները, իսկ ովքեր՝ խառնակիչ-պառակտիչները, որոնք «բոլորովին այլ» նպատակներ էին հետապնդում»,–գրում է թերթի խմբագիրը։ 

 

Ուշագրավ այլ նյութեր «Առավոտ» թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին