▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե գնում եք թաղում եւս դրանով 10 մարդու մահվան ուղեգիր եք տալիս, գնալու էությունը ո՞րն է. վարչապետ

Մեր ամենամեծ պրոբլեմն այն է, որ համայնքներում, նաեւ Երեւանում թաղումները կազմակերպվում են այնպես, կարծես ոչինչ չի եղել: Այս մասին ուղիղ եթերի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք արդեն դեպքեր ունենք, որ թաղումները դառնում են համատարած բռնկումների պատճառ:  Իրար քիթ մտած չխոսել, այո, թաղում չգնալ, եթե շատ հարազատ մարդու մասին չէ խոսքը: Մի գնացեք թաղում, դրանից աշխարհը չի փլվի: Եթե գնում եք թաղում եւս 10 մարդու մահվան ուղեգիր եք տալիս դրանով, գնալու էությունը ո՞րն է: Մեր հանգուցյալը դրանից ավելի գոհ ու շնորհակալ է մնո՞ւմ: Իհարկե ոչ»,-ասաց նա:

Դիտեք նաև՝ Ապակենտրոն պայքար կորոնավիրուսի դեմ. եւ այդ մեկ մարդը դու՜ ես, եւ այդ մեկ մարդը ես եմ

Յուրաքանչյուրը մտածում է իր փչացածության աստիճանի համապատասխան. Նիկոլ Փաշինյանը՝ տարածվող լուրերի մասին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին