▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե հանկարծ Տիգրանաշենը վերադարձվի Ադրբեջանին, ապա Երևանից Սյունիք, Արցախ և Իրան մայրուղու մի հատվածը կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ

Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն արձագանքել է իմքայլական Վահե Ղալումյանի երեկվա հարցազրույցին:

/filemanager/uploads/naira-zohrabyan_1.png

«Այս շարքում նստող պատգամավորներից մեկը երեկ հայտարարեց, որ Տավուշի մի քանի գյուղեր Խորհրդային Ադրբեջանի գյուղեր են եղել, խոսքը վերաբերում էր Ներքին Ոսկեպարին, Վերին Ոսկեպարին, Բաղանիս-Այրումին, Բարխուդարլուին ու կարծում եմ՝ խոսքը վերաբերում էր նաև Արարատի մարզի Տիգրանաշենին: Ի՞նչ կլինի, եթե այդ տարածքները վերադարձվեն Ադրբեջանին: Ադրբեջանական դրոշներ ու զինվորներ կհայտնվեն Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց հայկական գյուղերի մոտ՝ ինչպես Որոտանում: Բացի այդ, Երևանից Թբիլիսի-ՌԴ ճանապարհը Կիրանց, Բաղանիս, Ոսկեպար հատվածում կանցնի Ադրբեջանի տարածքով... Տիգրանաշենը եթե հանկարծ վերադարձվի Ադրբեջանին, ապա Երևանից դեպի Սյունիք, Արցախ և Իրան միջպետական մայրուղու մի հատվածը կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ»,- այս մասին ահսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց  Նաիրա Զոհրաբյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին