Դիտեք նաև՝
Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը Վալդայան ֆորումի մամլո ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հարց հղեց Լեռնային Ղարաբաղի հետագա ճակատագրի և դրանում ռուսական դերակատարության մասին:
«Մենք շատ տարիներ բանակցություններ ենք վարել հայկական կողմի հետ և առաջարկել հարցը կարգավորել հետևյալ կերպ. Հայաստանը փաստացի վերահսկում էր 7 շրջաններ: Մենք ասում էին՝ եկեք շարժվենք նորմալիզացման ուղղությամբ: Կային 2 մեծ շրջաններ հարավում, նրանք պետք չէին, դատարկ էին, մարդիկ գնացել էին: Ի՞նչ իմաստ ուներ դրանք պահելը, արդար կլիներ ու կարգավորման ճիշտ քայլ կլիներ, որ մարդիկ վերադարձվեին:
Իսկ Արցախի հետ կապի համար երկու շրջանները հսկայական էին ու միանգամայն բավական: Բայց հայկական ղեկավարությունը գնաց իր ուղով, ինչը հանգեցրեց այսօրվա իրավիճակին: Հիմա դրված է խաղաղ կարգավորման հարցը: Մեր կարծիքով՝ դա իհարկե պետք է, ինչպես նաև՝ սահմանագծումն ու սահմանազատումը: Թե որ տարբերակը կընտրվի, դա հայ ժողովրդի ընտրությունն է: Մենք չենք ուզում և չենք պատրաստվում ինչ-որ բան թելադրել, պարտադրել Հայաստանին: Եթե ՀՀ ժողովուրդն ու այսօրվա իշխանությունն ուզում են ընտրել վաշինգթոնյան տարբերակը, որով Ղարաբաղն ամբողջապես ճանաչվում է ադրբեջանական, ապա խնդրեմ: Մենք կաջակցենք հայկական կողմի ցանկացած ընտրություն: Եթե հայկական կողմը որոշի, որ Ղարաբաղն ունի իր առանձնահատկությունները, որոնք պետք է հաշվի առնվեն, ապա դրանք ևս պետք է հաշվի առնվեն: Սակայն, անխոս, այդ պայմանավորվածությունները պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի հետ: Այս պայմանավորվածությունները պետք է նաև ընդունելի լինեն Ադրբեջանի համար: Սա, անշուշտ, շատ բարդ է:
Սակայն Հայաստանը մեր դաշնակիցն է, ուստի մենք նախ և առաջ հաշվի կնստենք Հայաստանի առաջարկությունների հետ»,- ասաց Վլադիմիր Պուտինը: