▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե ՀՖՖ-ից ասեն, որ իրենք ֆուտբոլ են զարգացնում, հանգիստ ցույց տվեք էս թվերը` լռեցնելու համար»

Ճարտարապետ Վրույր Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել. «Հայաստանի մինչև 17 տարեկանների ֆուտբոլի հավաքականի ցուցադրած արդյունքն ա պաշտոնական խաղերում: Էս երեխեքը Արմեն Մելիքբեկյանի ընտրած զարգացման սխեմայի արդյունքն են, էն սխեմայի, որ Իսպանիայից թանկանոց մասնագետներ էին բերել, մեր ֆուտբոլը խոստանում էին դարձնել իսպանական։ Իսկ իրականում մենք կորցրեցինք մի ամբողջ ֆուտբոլային սերունդ ու ապագա, քանի որ էս երեխաները պիտի ապագայում ինչ-որ մի օր իրականացնեին Հավաքականի կազմի սերդափոխությունը։ Արդյունքում մենք երկարատև հեռանկարում չունենք հայկական ֆուտբոլի ապագա, բայց ունենք աթոռից պինդ բռնված մարդիկ։ Եթե ֆեդերացիայից ինչ-որ մի օր ասեն, որ իրենք ֆուտբոլ են զարգացնում, հանգիստ կարող եք ցույց տալ էս թվերը` լռեցնելու համար»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին