▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե հնարավոր լիներ հետ պտտել ժամանակը...

 

Եթե մի օր հնարավոր լիներ ետ պտտել ժամանակը.«Կուզեի տղաս բացեր դուռը ու գրկեի նրան ամուր»։
Ֆլորա Միրզոյանը գիտի, որ սա, թերեւս, անհնար է, բայց որդուն գրկելու, նրան տեսնելու, դեմքը շոյելու մասին երազում է արդեն 23 տարի։
Մարտակերտի շրջանի Հասանղայա գյուղի ազատագրման օրը՝ 1992 թվականի հունիսի 29-ին անհայտ կորավ Նորայրը՝ Ֆլորայի կրտսեր որդին։
Պատերազմն անասելի հարվածներ հասցրեց. թողեցին իրենց հայրենի գյուղը, տունը, իսկ հետո անհայտության ճամփան բռնեց որդին՝ անկատար թողնելով բազում երազներ։
Տարիների հեռվից կորստի մասին նույն ցավով է խոսում մայրը, նկարագրում որդուն. «Ջրաբերդի դպրոցում էր սովորում՝գերազանց, հետո եկավ Մարտակերտի համար 1 դպրոցը, մտադիր էր ընդունվել Երեւանի Կոնսերվատորիան...»։
Բայց այդ օրերին սկսվեց արցախյան պատերազմը: Նորայրն անդամագրվեց «Ձախի» ջոկատին, մտածելով, որ պատերազմից հետո ի կատար կածի երազանքները, երազանքներ, որ այդպես էլ մնացին երազանք...Նորայրի ճակատագիրը գուցե այսպես չդասավորվեր, եթե որոշ ժամանակ հետո չընդգրկվեր մի ջոկատում, որի առեղծվածային պատմությունը տանջում է շատ ծնողների: Խոսքը պատերազմի ակտիվ մասնակից «Արաբո» ջոկատի մասին է։
Հերթական մարտը Մարտակերտի շրջանի Հասանղայա բնակավայրի մատույցներում էր, գյուղը պետք է ազատագրեին: Նորայրն առաջին անգամ էր «Արաբո»-յի հետ մարտի գնում, ինչպես պարզվեց հետո, դա նաեւ վերջին մարտն էր։
«Ոնց եղավ, որ խմբի անդամներից 5-ին հաջողվեց փրկվել, մնացածի մասին մինչ օրս ոչ մի լուր չկա»- պատասխանի ակնկալիքով որերորդ անգամ հարց է հնչեցնում սպիտակահեր մայրը՝ թաշկինակն անընդհատ մոտեցնելով աչքերին ու թախծոտ հայացքը սեւեռելով պատից կախված մեծ նկարին, որտեղից համեստ ու խելացի հայացքով կարծես թե տան անցուդարձին հետեւում է Նորայրը։
«Հույսով, հավատով ապրել ենք, քա՜նի տարի, բայց հույսն էլ է մարել։ Մի քանի ամիս առաջ էլ մահացավ ամուսինս...չդիմացավ այդ սպասումին»։
67-ամյա կնոջ խոսքերով՝ միայն վերջերս են հեռուստացույցով ինչ-որ տեսանյութ դիտել «Արաբո» ջոկատի մասին։ Ինչպես ինքն է պատմում՝ աղոտ երեւում էին տղաները, նրանցից մեկի նստելաձեւից ճանաչեց՝ հարեւանի տղան էր։«Տեսանյութում ադրբեջանցի զինվորականն ասում է՝ սրա ատամներին նայեք է, այ «քյոփողլու», Նորայրս էր, նրա ատամներից 2-ը ոսկուց էին»,-վախվորած ու լացակումած վերհիշում է մայրը՝ միաժամանակ կարծես թե ջանալով չհավատալ տեսածին ու լսածին։ Սակայն... տեսանյութում լսված արտահայտությունն արդեն գագաթնակետն էր, այստեղ մարեցին ծնողների աղոտ հույսերը, եւ առանց որեւէ լուրի Նորայրի հայրը հեռացավ կյանքից՝ միանալու հավերժ 18 տարեկան մնացած որդուն... եթե իհարկե նա մահացել է։
«Հա մատաղ լինեմ, ես ինքս եմ հաշվել՝ 74 հոգու սպանում են եւ նույն փոսում թաղում, ինքս եմ հաշվել»,- հեկեկալով պատմում է Ֆլորա մայրիկը,- «Չէ, մատաղ անիմ, հույսս կտրած ա»։
Նորայրն ուժեղ էր՝ թե մաթեմատիկայից, թե երաժշտությունից, մայրը պատմում է, որ էլեկտրոկիթառ էր նվագում, ակորդեոն, թառ, բայց այդպես էլ չհյուսեց իր կյանքի երգը, գնաց անհայտության գիրկը՝ սպասումի մեջ թողնելով ոչ միայն հարազատ ընտանիքին, այլեւ մեկ այլ սիրող սրտի։
«Երկար տարիներ չէր ամուսնանում այդ աղջիկը, օրհնանքս տվեցի ու ասացի, որ Նորայրն այլեւս չի վերադառնա, թող ամուսնանա։ Ամուսնացավ, հիմա երկու աղջիկ ունի»,-պատմում է մայրը։
Երկու աղջիկ ու Նորայրից բացի մի տղա էլ ունի Ֆլորա Միրզոյանը: Ապրում է ավագ որդու հետ, ում տղաներից մեկը անհետ կորած Նորայրի անունն է կրում: Ֆլորա տատն արտասուքների միջից ժպտալով նշում է, որ մի քիչ էլ նման է Նորայրին, տխուր ժպտում է ու ավելացնում. «Բայց չէ, տղաս ուրիշ էր, Նորիկս շեշմա էր»։Առանց որեւէ լուրի Ֆլորա մայրիկն ապրում է արդեն 23 տարի, մարող հույսի միջից էլ փորձում նորից մտածել, որ որդուն տարիներ շարունակ չեն տանջել, որ նա մահացել է՝ առանց հարատեւ տանջանքների։
Պատերազմական տարիների ապրումները որդուն կորցրած մայրն այսօր էլ ունի. ավագ որդին պայմանագրային զինծառայող է եւ հաճախ է կարեւոր նորության դեպքում մեկնում զորամաս, սա մորը հիշեցնում է պատերազմական օրերը եւ ստիպում մտածել, որ այսօր էլ պատերազմ է՝ չհայտարարված պատերազմ։
Հայտարարված պատերազմի օրերին, երբ ստիպված էին թողնել գյուղը, Ֆլորա մայրիկը մտածելով, որ մի օր վերադառնալու է իրենց գյուղ, սովխոզի դուռը կողպեց, բանալին էլ հետը վերցրեց՝ միամտաբար մտածելով, որ առանց բանալու իր փակած դուռը երբեք չի բացվի։ Տարիների հեռվից նայելով այս ամենին, անցած արհավիրքներին եւ իրենց տնից ոչ հեռու լսվող այսօրվա կրակոցներին՝ Ֆլորա Միրզոյանն ասում է. «Ախր էս երեխեքն էլ են մեղք, 1993-94 թվականներից հետո ծնված երեխեք են, իրենք չգիտեն պատերազմն ինչ է, իրենք իսկի սովխոզ էլ չեն տեսել»։
Մտքում պահելով ադրբեջանցիների թշնամությունը՝ որդի կորցրած մայրը լացում է այսօրվա մեռելների համար՝ թե՛ այս, թե՛ այն կողմի. «Թշնամու համար չեմ լացում, այլ էն անմեղ երեխայի, որ գալիս զոհվում է։ Ոչ մի մայր թո՛ղ իր երեխային չկորցնի»։
Փոքրիկ Նարեն, ավագ որդու աղջիկը վազվզում է տանը, նստում եղբայրների գրկում, ովքեր այնքան քնքշորեն են վերաբերվում ոսկեծամիկ քույրիկին։ Հայացք ձգելով դեպի թոռնիկները Ֆլորա տատն ավելացնում է․ «Երբեմն ուզում եմ ժամանակը կանգ առնի, որ թոռներս չմեծանան, որ չգնան բանակ ու…»։
Բայց եթե հնարավոր լիներ ձեռք տալ ժամանակին, եթե հնարավոր լիներ հետ տալ այն…«Կուզեի տունս, իմ կորած խոխաս, իմ երեխաները…բոլորս միասին լինեինք»,- այլեւս չզսպելով իրեն սկսում է հեկեկալ ու հարցնում (չգիտեմ ում, գուցե ինքն իրեն կամ Աստծուն)` «Բայց այդպես կլինի՞...»։

Եթե մի օր հնարավոր լիներ ետ պտտել ժամանակը.«Կուզեի տղաս բացեր դուռը ու գրկեի նրան ամուր»։

Ֆլորա Միրզոյանը գիտի, որ սա, թերեւս, անհնար է, բայց որդուն գրկելու, նրան տեսնելու, դեմքը շոյելու մասին երազում է արդեն 23 տարի։Մարտակերտի շրջանի Հասանղայա գյուղի ազատագրման օրը՝ 1992 թվականի հունիսի 29-ին անհայտ կորավ Նորայրը՝ Ֆլորայի կրտսեր որդին։

Պատերազմն անասելի հարվածներ հասցրեց. թողեցին իրենց հայրենի գյուղը, տունը, իսկ հետո անհայտության ճամփան բռնեց որդին՝ անկատար թողնելով բազում երազներ։

Տարիների հեռվից կորստի մասին նույն ցավով է խոսում մայրը, նկարագրում որդուն. «Ջրաբերդի դպրոցում էր սովորում՝գերազանց, հետո եկավ Մարտակերտի համար 1 դպրոցը, մտադիր էր ընդունվել Երեւանի Կոնսերվատորիան...»։

Բայց այդ օրերին սկսվեց արցախյան պատերազմը: Նորայրն անդամագրվեց «Ձախի» ջոկատին, մտածելով, որ պատերազմից հետո ի կատար կածի երազանքները, երազանքներ, որ այդպես էլ մնացին երազանք...Նորայրի ճակատագիրը գուցե այսպես չդասավորվեր, եթե որոշ ժամանակ հետո չընդգրկվեր մի ջոկատում, որի առեղծվածային պատմությունը տանջում է շատ ծնողների: Խոսքը պատերազմի ակտիվ մասնակից «Արաբո» ջոկատի մասին է։

Հերթական մարտը Մարտակերտի շրջանի Հասանղայա բնակավայրի մատույցներում էր, գյուղը պետք է ազատագրեին: Նորայրն առաջին անգամ էր «Արաբո»-յի հետ մարտի գնում, ինչպես պարզվեց հետո, դա նաեւ վերջին մարտն էր։

«Ոնց եղավ, որ խմբի անդամներից 5-ին հաջողվեց փրկվել, մնացածի մասին մինչ օրս ոչ մի լուր չկա»- պատասխանի ակնկալիքով որերորդ անգամ հարց է հնչեցնում սպիտակահեր մայրը՝ թաշկինակն անընդհատ մոտեցնելով աչքերին ու թախծոտ հայացքը սեւեռելով պատից կախված մեծ նկարին, որտեղից համեստ ու խելացի հայացքով կարծես թե տան անցուդարձին հետեւում է Նորայրը։

«Հույսով, հավատով ապրել ենք, քա՜նի տարի, բայց հույսն էլ է մարել։ Մի քանի ամիս առաջ էլ մահացավ ամուսինս...չդիմացավ այդ սպասումին»։

67-ամյա կնոջ խոսքերով՝ միայն վերջերս են հեռուստացույցով ինչ-որ տեսանյութ դիտել «Արաբո» ջոկատի մասին։ Ինչպես ինքն է պատմում՝ աղոտ երեւում էին տղաները, նրանցից մեկի նստելաձեւից ճանաչեց՝ հարեւանի տղան էր։«Տեսանյութում ադրբեջանցի զինվորականն ասում է՝ սրա ատամներին նայեք է, այ «քյոփողլու», Նորայրս էր, նրա ատամներից 2-ը ոսկուց էին»,-վախվորած ու լացակումած վերհիշում է մայրը՝ միաժամանակ կարծես թե ջանալով չհավատալ տեսածին ու լսածին։

Սակայն... տեսանյութում լսված արտահայտությունն արդեն գագաթնակետն էր, այստեղ մարեցին ծնողների աղոտ հույսերը, եւ առանց որեւէ լուրի Նորայրի հայրը հեռացավ կյանքից՝ միանալու հավերժ 18 տարեկան մնացած որդուն... եթե իհարկե նա մահացել է։

«Հա մատաղ լինեմ, ես ինքս եմ հաշվել՝ 74 հոգու սպանում են եւ նույն փոսում թաղում, ինքս եմ հաշվել»,- հեկեկալով պատմում է Ֆլորա մայրիկը,- «Չէ, մատաղ անիմ, հույսս կտրած ա»։

Նորայրն ուժեղ էր՝ թե մաթեմատիկայից, թե երաժշտությունից, մայրը պատմում է, որ էլեկտրոկիթառ էր նվագում, ակորդեոն, թառ, բայց այդպես էլ չհյուսեց իր կյանքի երգը, գնաց անհայտության գիրկը՝ սպասումի մեջ թողնելով ոչ միայն հարազատ ընտանիքին, այլեւ մեկ այլ սիրող սրտի։

«Երկար տարիներ չէր ամուսնանում այդ աղջիկը, օրհնանքս տվեցի ու ասացի, որ Նորայրն այլեւս չի վերադառնա, թող ամուսնանա։ Ամուսնացավ, հիմա երկու աղջիկ ունի»,-պատմում է մայրը։

Երկու աղջիկ ու Նորայրից բացի մի տղա էլ ունի Ֆլորա Միրզոյանը: Ապրում է ավագ որդու հետ, ում տղաներից մեկը անհետ կորած Նորայրի անունն է կրում: Ֆլորա տատն արտասուքների միջից ժպտալով նշում է, որ մի քիչ էլ նման է Նորայրին, տխուր ժպտում է ու ավելացնում. «Բայց չէ, տղաս ուրիշ էր, Նորիկս շեշմա էր»։Առանց որեւէ լուրի Ֆլորա մայրիկն ապրում է արդեն 23 տարի, մարող հույսի միջից էլ փորձում նորից մտածել, որ որդուն տարիներ շարունակ չեն տանջել, որ նա մահացել է՝ առանց հարատեւ տանջանքների։

Պատերազմական տարիների ապրումները որդուն կորցրած մայրն այսօր էլ ունի. ավագ որդին պայմանագրային զինծառայող է եւ հաճախ է կարեւոր նորության դեպքում մեկնում զորամաս, սա մորը հիշեցնում է պատերազմական օրերը եւ ստիպում մտածել, որ այսօր էլ պատերազմ է՝ չհայտարարված պատերազմ։

Հայտարարված պատերազմի օրերին, երբ ստիպված էին թողնել գյուղը, Ֆլորա մայրիկը մտածելով, որ մի օր վերադառնալու է իրենց գյուղ, սովխոզի դուռը կողպեց, բանալին էլ հետը վերցրեց՝ միամտաբար մտածելով, որ առանց բանալու իր փակած դուռը երբեք չի բացվի։ Տարիների հեռվից նայելով այս ամենին, անցած արհավիրքներին եւ իրենց տնից ոչ հեռու լսվող այսօրվա կրակոցներին՝ Ֆլորա Միրզոյանն ասում է. «Ախր էս երեխեքն էլ են մեղք, 1993-94 թվականներից հետո ծնված երեխեք են, իրենք չգիտեն պատերազմն ինչ է, իրենք իսկի սովխոզ էլ չեն տեսել»։

Մտքում պահելով ադրբեջանցիների թշնամությունը՝ որդի կորցրած մայրը լացում է այսօրվա մեռելների համար՝ թե՛ այս, թե՛ այն կողմի. «Թշնամու համար չեմ լացում, այլ էն անմեղ երեխայի, որ գալիս զոհվում է։ Ոչ մի մայր թո՛ղ իր երեխային չկորցնի»։

Փոքրիկ Նարեն, ավագ որդու աղջիկը վազվզում է տանը, նստում եղբայրների գրկում, ովքեր այնքան քնքշորեն են վերաբերվում ոսկեծամիկ քույրիկին։ Հայացք ձգելով դեպի թոռնիկները Ֆլորա տատն ավելացնում է․ «Երբեմն ուզում եմ ժամանակը կանգ առնի, որ թոռներս չմեծանան, որ չգնան բանակ ու…»։

Բայց եթե հնարավոր լիներ ձեռք տալ ժամանակին, եթե հնարավոր լիներ հետ տալ այն…«Կուզեի տունս, իմ կորած խոխաս, իմ երեխաները…բոլորս միասին լինեինք»,- այլեւս չզսպելով իրեն սկսում է հեկեկալ ու հարցնում (չգիտեմ ում, գուցե ինքն իրեն կամ Աստծուն)` «Բայց այդպես կլինի՞...»։

karabakh-open.info

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին