▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե իմը չես, ուրիշինն էլ չես լինի». 2 զավակների հայրը, սիրուհուց մերժվելով, դանակահարել է նրան

1in.am-ը գրում է. 39-ամյա Արտյոմին մեղադրանք էր առաջադրված տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Տուժողը Արտյոմի մտերմուհին է եղել:

Միաժամանակ Արտյոմը նաև ամուսնացած է, խնամքին են երկու անչափահաս երեխաները՝ որդին ու դուստրը՝ 2002 և 2007 թվականներին ծնված:

Ըստ մեղադրանքի՝  2015 թվականի հունիսի 27-ի առավոտյան՝ ժամը 9-ին, Արտյոմ Կ.-ն Երևանից մեկնել է Կոտայքի մարզի գյուղերից մեկում բնակվող մտերմուհու՝ Մանեի (անունը փոխված է) տուն՝ իրենց հետագա հարաբերությունների հարցը պարզելու համար: Խոսակցությունը խաղաղ չի ընթացել, Արտյոմն ու Մանեն վիճել են: Արտյոմը դանակով հարվածել է Մանեի որովայնի շրջանին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս:

Առաջադրված մեղադրանքում Արտյոմ Կ.-ն իրեն մեղավոր է  ճանաչել, զղջացել է:

Նա հայտնել է, որ Մանեի հետ մտերիմ հարաբերությունների մեջ է եղել: Որոշ ժամանակ ինքն ու Մանեն նույնիսկ բնակվել են իր կողմից վարձակալած բնակարանում:

Դեպքի օրը գնացել է Մանեի տուն՝ նրան տեսնելու, հետը զրուցելու և նրան 10 հազար դրամ փոխանցելու, քանի որ իմացել է՝ Մանեն այդ գումարի կարիքն ունի:

Նրանց բակում հանդիպել է Մանեի մայրիկին, խնդրել է թույլ տալ, որ Մանեին տեսնի: Ներս է մտել, խոհանոցում տեսել է Մանեին: Հարցրել է՝ որտե՞ղ է նրա հեռախոսը: Մանեն վրդովվել  ու վիրավորել է իրեն:

Մանեի վերաբերմունքից ինքը հասկացել է՝ քանի որ տվյալ պահին ինքը նյութապես ծանր վիճակում է, Մանեն այլևս չի ցանկանում շփվել իր հետ…

Արտյոմն ասել է, որ նույնիսկ ծնկաչոք խնդրել է Մանեին՝ շարունակել իրենց հարաբերությունները: Սակայն  Մանեն չի ցանկացել լսել իրեն:

Այդ պահին, չգիտակցելով, թե ինչ է անում, դանակով հարվածել է Մանեին, հետո էլ հարվածել է ինքն իրեն…

Արտյոմ Կ.-ն հայտնել է, թե Մանեի ներկայացրած քաղհայցի պահանջից ընդունում է միայն այն գումարի պահանջը, որը ծախսվել է նրա առողջության վերականգնման համար՝ 608 հազար դրամը:

Մանեն քաղհայցի պահանջի մեջ ներառել էր ևս 300 հազար դրամ՝ որպես փաստաբանական ծառայությունների համար կատարած վճարում:

Տուժող Մանե Գ.-ն հայտնել է, որ ինքը ամուսնության նպատակով է ընկերություն արել Արտյոմի հետ: 2015 թվականի ապրիլին ինքը Արտյոմի առաջ պայման է դրել՝ եթե նա ցանկանում է, որ իրենց հարաբերությունները շարունակվեն, պիտի ծանոթանա իր ծնողների հետ և իրեն ամուսնության առաջարկություն անի: Արտյոմը վիճել է իր հետ: Իրենք դադարեցրել են շփումը:

Արտյոմը մի քանի անգամ զանգահարել է, ինքը չի պատասխանել նրա զանգերին:

2015 թվականի հունիսի 22-ին, ժամը 11-ի սահմաններում իրենց տուն է եկել Արտյոմը, ասել է, թե ուզում է խոսել իր ծնողների հետ: Բայց ինքը նրան ասել է, որ նրա հետ ամուսնանալու ցանկություն չունի: Ինքը տեղեկացված չի եղել, որ Արտյոմը արդեն իսկ ամուսնացած է, երկու երեխա ունի: Արտյոմն իրեն այդ մասին ոչինչ չի ասել:

Հունիսի 27-ին, առավոտյան ժամը 9-ին Արտյոմը եկել է իրենց տուն: Իրեն հարցրել է՝ վերջնակա՞ն է որոշումը, որ չի ցանկանում ամուսնանալ: Ինքը պատասխանել է՝ հա:

Այդ ժամանակ Արտյոմը եղել է «հանգիստ, ադեկվատ, տարօրինակ վարքագիծ չի դրսևորել»…, պարզապես՝ անսպասելիորեն դանակով հարվածել է իր որովայնին՝ ասելով՝ եթե իմը չես, ուրիշինն էլ չես լինի:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին