ԱԺ-ում լրագրողի հարցին՝ եթե իշխանություն փոխվի, հայկական կողմը կարո՞ղ է չեղյալ համարել նոյեմբերի 9-ի ստորագրված փաստաթուղթը, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը պատասխանել է․ «Կարճ պատասխանեմ։ Կան իրադարձություններ, որոնք մենք ստիպված ենք սկսել այն կետից, որը փաստացի կա։ Մենք ունենք իրավիճակ, որ Արցախն օկուպացված է, բնականաբար, մենք չենք կարող ասել, 2020 թ-ի պատերազմը եղել է այս իշխանության ժամանակ և մենք ուզում ենք սկսել այլ կետից։ Այլ բան է, որ ՀՀ-ում նոր իշխանության ձևավորման պարագայում հնարավորություն է բացվում եղածը շրջել դեպի քեզ և փորձել առավելագույն ձևով ներկայացնել ՀՀ շահերը տարբեր գործընթացներում»։ |
Թարմացված․ 2021 թ-ի նախընտրական շրջանում իշխանությունն օգտագործում էր «Խաղաղության դարաշրջան» ձևակերպումը, դրանից հետո՝ «Խաղաղության օրակարգը», «Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը», հիմա՝ «Խաղաղության խաչմերուկը»։ Այսինքն, ձևակերպումները բրենդավորվում են, բայց իրավիճակը դրանից չի փոխվում հատկապես` 2 առումով․ այս 3 տարիների ընթացքում ականատես ենք լինում հայկական շահերի տրորմանը, որը մեզ բերում է մարդկային և տարածքային կորուստներ՝ և՛ ՀՀ տարածքի և՛ ԱՀ տարածքի: 2-րդ՝ խաղաղ կարգավորման առումով՝ իրավիճակը դրանից չի փոխվում»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով «Խաղաղության քարտեզ»-ի բովանդակությանը։ |