▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե կա կասկած, Ամուլսարի հերն էլ շուն դառնա, այդ կազմակերպությանն էլ, հանքը չի շահագործվելու». Ալեն Սիմոնյան

Ամուլսարի հարցով ՀՀ վարչապետի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հանդիպումը տևել է մոտ 2,5 ժամ: Ավարտից հանդիպման մանրամասներից է խոսել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Որևէ գաղտնի բան չկա, վարչապետը ներկայացրեց իր առավոտվա հանդիպումը, որը տեղի է ունեցել Բաղրամյան 26-ում: Կարծում եմ՝ օրվա ընթացքում կամ երեկոյան վարչապետը հանդես կգա հայտարարությամբ կամ ուղիղ եթերով»:

 

 

 

 

 

 

 

 

 

Հարցին, թե ինչպիսի՞ն է վարչապետի տրամադրվածությունը, ԱԺ փոխնախագահն ասաց, որ տրամադրվածություն չկա, կա տրամաբանություն:

«Որևէ նոր բան, որը նախկինում չի ասվել և հիմա կատարվելու է, չի լինելու»,- պնդեց Ա. Սիմոնյանը:

Նա հիշեցրեց, որ վարչապետն ասել է, որ եթե անգամ 0,1 տոկոս կասկած լինի, և դրանից տուժեն Ջերմուկն ու Սևանը, Ամուլսարի հանքը չի շահագործվելու: Ըստ նրա՝ նույնը հնչել է նաև հանդիպմանը, կարմիր գծով անցել է այն հարցը, որը եթե կա անգամ 0,1 տոկոս կասկած, հանքը չի շահագործվի:

Այն հարց-դիտարկմանը, թե եզրակացության մեջ ասվել է երկրաշարժի դեպքում ռիսկերի ու դրանք կառավարելի լինելու մասին, ԱԺ փոխնախագահն ասաց. «Եթե լինում է տեկտոնական երկրաշարժ, դրա հետևանքը լցվում է պոչամբարը, դրանից էլ Սևանի ավազանի մեջ, փորձաքննության միջոցով հնարավոր քանակը լինելու է այնքան, որ հնարավոր չի լինելու միջից գտնել այդ վնասակար նյութի պարունակությունը»: Նա նկատեց նաև, որ ինքը դրան գնահատական տալ չի կարող, որովհետև դրա համար չեն բավարարում իր մասնագիտական գիտելիքները:

Սիմոնյանը պնդեց, որ հանդիպմանը բոլորի մտահոգությունն այն է եղել, որ հանկարծ չսխալվեն:

«Եթե կա սխալվելու հավանականություն, կառավարությունը ռիսկի չի գնա: Եթե կա փոքր հնարավորություն, Ամուլսարի հերն էլ շուն դառնա, այդ կազմակերպության հերն էլ շուն դառնա, կարևորը ՀՀ-ն է, բնապահպանական մակարդակը: Դա չի քննարկվում»,-ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նա բացառեց կառավարության վրա ճնշումնեիի առկայությունը՝ պնդելով, որ ներկայիս կառավարությունն այն կառավարությունը չէ, որի վրա որևէ կազմակերպություն կարող է ճնշում գործադրել, նաև հիշեցրեց, որ Ամուլսարի քրեական գործը հարուցվել է Նիկոլ Փաշինյանի դիմումի հիման վրա:

«Իրենից ավելի շահագրգիռ մարդ ես չեմ պատկերացնում, որ գոյություն ունենա»,- հայտարարեց նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին