▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե մարդը սխալ է, չի կարելի նրան «պատին դեմ տալ». դա ծնում է ատելություն. Սարգիս Գրիգորյան

Դերասան Սարգիս Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Նույնիսկ, եթե մարդը սխալ է չի կարելի նրան «պատին դեմ տալ»
դա ծնում է ատելություն` թշնամանք ու նման զգացմունքները հղի են ծայրահեղ քայլերով...
Սրանից մոտ 2 տարի առաջ երթևեկում էի առանց ամրագոտի` դա այն ժամանակ էր, երբ առավել խիստ էին հետևում ամրագոտի գցելուն...Ու հանկարծ կարմիր լույսի տակ կանգնած մեքենայիս կողքին հայտնվեց ճանապարհային ոստիկանության մեքենան...Ես խառնվեցի` ուզում էի արագ գցել ամրագոտիս:Բնականաբար ոստիկանը նկատեց ու ասաց. Սարգիս արդեն տեսել եմ, կարիքը չկա... ու ավելացրեց. Քեզ շատ են հետևում երիտասարդները` շատերն են Ձեզ ուզում նմանվել, իսկ դա նշանակում է առաջին հերթին դուք եք պարտավոր օրինակ ծառայել:Հարցը տուգանելու, կամ չտուգանելու մեջ չէ,դա չի կարևորը, այլ այն թե յուրաքանչյուրս ինչքանով կարող ենք օգտակար լինել մեկս մյուսին և հասկանալ, որ մեզ տրված հնարավորություններով պարտավոր ենք օրինակ ծառայել ուրիշներին, ովքեր չեն հասկանում դրա կարևորությունը...


Ասեմ անկեղծ ազդվեցի և արագ սխալս ուղղեցի...
Սակայն, եթե իմ և ոստիկանի երկխոսությունը չստացվեր ազդվելու փոխարեն ես միգուցե ատեի նրան` նույնիսկ գիտակցելով, որ նա ճիշտ է, իսկ, եթե ատեի ապա ամեն բան կանեի հակառակ և օրնքին և օրինապահին...
Խոսել, բացատրել, չվախացնել, չդնել անելանելի իրավիճակի մեջ մարդուն, որ հետո չունենալ ողբերգություն...
Հավատացեք ամեն հարց կարելի է լուծել հանգիստ, հավասարակշռված ու հիմնավորված խոսքով` ոչ թե հայհոյանքով, պիտիներով, մատ թափահարելով ու հաթաթաներով...Դա ոչ մի լավ բանի չի տանի...»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին