▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե մեղադրանք են առաջադրել, ապա դրա համար հիմքեր ունեցել են. Փաշինյանը՝ Հովիկ Աբրահամյանի մասին

Յուրաքանչյուրը կարծիք արտահայտելու իրավունք ունի։ Այս մասին լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ իրեն մեղադրանք առաջադրելու հետ կապված հայտարարությանը:

 

 

 

 

 

 

 

«Ես երեկ մամուլից իմացա, որ նրան մեղադրանք է առաջադրվել: Եթե իրավապահ մարմինները նրան մեղադրանք են առաջադրել, ես ենթադրում եմ եւ համոզված եմ, որ իրավապահ մարմինները պիտի հիմքեր ունենային, որովհետեւ երբ ես քննչական մարմինների թեկնածուներ եմ առաջադրել, էդ թեկնածուների առաջ իմ նախապայմանը եղել է, որ նրանց գործունեությունը պետք է լինի օրենքին 100 տոկոս համապատասխան եւ քաղաքական կոմպոնենտից զերծ»,- ասաց վարչապետը։

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դեմ քրեական գործ է հարուցվել 2 հոդվածով։ 

Հովիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 309 հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում, և ՔՕ 310 հոդվածով՝ ձեռնարկատիրական գործունեությանը ապօրինի մասնակցելը։

Այս հոդվածներով առաջադրված մեղադրանքները որևէ առնչություն չունեն Մարտի 1-ի գործի հետ։

Կարդացեք նաև՝ Իշխանությունների կողմից իրականացվող «մարդաորսը» լավ հանգրվան չի ունենալու. Հովիկ Աբրահամյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին