▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե նա չպատժվի` Հայաստանն աշխարհում հայտնի կդառնա իր անականջ բնակչությամբ

Պաշտոնյայի հրապարակավ խոսքը, որն ասվում է լրագրողի խոսափողի առջեւ, պաշտոնական հայտարարություն է: Մեր երկրում, ինչպես որեւէ մուսուլմանական հետամնաց երկրում, փոխոստիկանապետը՝ այսինքն նազիր-վեզիրի ենթավեզիրը, պաշտոնապես հայտարարել է՝ «Այս երկրում ով լինի, իմ ներկայությամբ հանրապետության նախագահի հասցեին որեւիցե մի բան ուզենա ասելու, ես ականջները կկտրեմ շան թուլի պես»: 
Եթե սա դեմոկրատական երկիր է, ինչի մասին վկայում է մեր սահմանադրությունը, ապա նման պաշտոնյան պետք է պատասխանատվության ենթարկվի:
Եթե նա չպատժվի եւ իր խոսքի տերը լինի, ապա ողջ Հայաստանն աշխարհում հայտնի կդառնա իր անականջ բնակչությամբ:

Աննա Մնոյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին