▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե նայեք 8-րդ մասը, դա չի խանգարի, որ մնացածը չեք նայել...

ԱԺ 5-րդ գումարման 4-րդ նստաշրջանի անդրանիկ  նիստի ժամանակ Հանրային հեռուստառադիոընկերության նախագահ Ռուբեն Ջաղինյանին հարցեր են ուղղել  մի շարք պատգամավորներ. հարցերը հիմնականում վերաբերում էին սերիալային քաղաքականությանը, գովազդների և հայ հասարակության համար երազանք դարձած կրթական, դաստիարակչական ֆիլմերին:

Ռուբեն Ջաղինյանի փաստմամբ` նոր եթերաշրջանում կլինեն նոր կրթական ծրագրեր, իսկ ահա հասարակության  կողմից «պահանջված» պես-պես սերիալները կշարունակեն լինել, սակայն մեկ տարբերությամբ.

«Պատրաստվելու է ոչ թե սերիալ, այլ կինոմասերից բաղկացած սերիալ` բաղկացած 12-18 մասից: Եթե նայեք 8-րդ մասը, դա չի խանգարի, որ մնացածը չեք նայել»,-ասաց Ռուբեն Ջաղինյանը:

Թե ինչ էր թաքնված այս պատասխանի ներքո` դժվար  է հասկանալ , երևի թե կօգնեն նոր կրթական ծրագրերը:


Անի Կարապետյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին