▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե օտարածին բոսյակներին կառավարմանը մոտ չթողնեինք, այս ողբերգությունը չէր լինի»

ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Պետության շահերի վաճառքի բորսայում մոռացել են ուղիղ եթերի առկայության մասին: Այդ ընթացքում էկոնոմիկայի նախարար կոչվող օբյեկտը հաճույքով պատմում էր, թե ինչպես են խաբում պետության տերերին(ժողովուրդ): Փաստացի արձանագրում էր, որն ժողովրդին տրված խոստումների զգալի մասը պլանավորված չէ ՄԺԾԾ (միջնաժամկետ ծախսային ծրագրեր)-ում:

Պլանավորվածի գրեթե կեսը նախատեսված չէ տվյալ տարվա պետական բյուջեում: Բյուջեով նախատեսված ծրագրերի գրեթե կեսը, ըստ «փակ ռեժիմով» խոստովանության` չեն իրականացվում:

Այսինքն` սրանք կեղծում են ամեն բան. բյուջեն ծրագրային մասով թերակատարում են, բայց ցույց են տալիս 98-99% կատարողական: Սա նշանակում է, որ փողը ծախսվել է, բայց արդյունքի նկարագրությունը չկա, արդյունքը չկա: Սա պետական միջոցները մսխելու պարզ խոստովանություն է:

Երեկ էլ մեկ այլ օբյեկտ էր պետության շահերի վաճառքի բորսայի դավադրությունները պարտակելով զբաղվող հանձնախմբում արդարանում, իբր ինքնաթիռները պետական բյուջեից չեն գնել: Ի՞նչ տարբերություն, թե որ աղբյուրից ես ծախսել: Դա հանրային խոշոր միջոց է, համընդհանուր նպատակի համար նախատեսված գումար, որը մսխվել է անարդյունք: Եվ սրանք դեռ մտածում են արտահերթ ընտրության մասի՞ն:

Մեկ այլ օբյեկտ էլ մուննաթ էր գալիս Արցախցիների վրա, թե մեր փողերը հետ տվեք: Արցախցին հայ ժողովրդի արժանապատվությունը պահելու համար ոչ մի չինովնիկի պարտական չէ, ու ոչ մեկի առջև էլ հաշվետու չէ: Այն, ինչ որպես վարկ Հայաստանը տարիներով տվել է Արցախին` եղել և մնում անկախ Հայաստանի ամենաարդարացված ծախսերից մեկը:

Օտարածին ու փողոցային բոսյակներին եթե քաղաքական ու պետական կառավարմանը մոտ չթողնեինք` այս ծանր ողբերգությունը երբեք չէր չոքի հայ ժողովրդի դռանը:
Մանրամասներն իշխանափոխությունից հետո»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին