▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե Փաշինյանն ունակություն ունենար ողջամիտ որոշում ընդունելու, այսօր կունենայինք բոլորովին այլ իրավիճակ

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հոկտեմբերի 14-ին, երբ պատերազմի ելքը տեսանելի էր, երբ ԳՇ պետը զեկուցել էր այդ մասին վարչապետին, երբ դեռ տարածքների փոքր մասն էր կորսված, Լավրովը հստակ ուղերձ է հղում ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությանը։

Բաց տեքստով ասվում է, որ հինգ շրջանների վերադարձից հետո խաղաղապահ (կամ դիտորդական) առաքելության պայմաններում և Քարվաճառի ու Լաչինի՝ Արցախի վերահսկողության տակ գտնվելու պայմաններում կքննարկվի նաև Արցախի կարգավիճակի հարցը։

Եթե Փաշինյանն ունակություն ունենար իրավիճակը օբյեկտիվ գնահատելու և ողջամիտ որոշում ընդունելու, ապա այսօր կունենայինք բոլորովին այլ իրավիճակ։

Ի դեպ՝ այդ օրերին ընդդիմության ներկայացուցիչները և անձամբ Էդմոն Մարուքյանն ասում էին, որ պատերազմն օր առաջ պետք է կանգնեցնել։ Այդ կարծիքին էին նաև ռազմական ղեկավարության ներկայացուցիչները, սակայն քաղաքական տհասությունն իր գործն արեց»:

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Հասարակություն ավելին