▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե Պուտինն ապրիլի 24-ին չգա Հայաստան...

Եթե Պուտինը ապրիլի 24-ին չգա Հայաստան, ապա շատ հավանակ է, որ ՀՀ Նախագահը չմասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում սպասվող տոնակատարություններին:

«Առաջիկայում կայանալու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան՝ նա կմասնակցի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին»,-ասել է Նալբանդյանը: Նա հավելել է, որ երկու երկրների նախագահները մայիսին կհանդիպեն նաև Մոսկվայում «Հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում»
Այս խոսքերն ասել է ՀՀ Արտաքին գործերի նախարարը Լավրովի հետ հանդիպման ժամանակ:

Առաջին հայացքից սա սովորական հայտարարություն էր ՀՀ և ՌԴ բարձր մակարդակի շփումների և ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, սակայն եթե հաշվի ենք առնում այն փաստը, որ ՌԴ Նախագահի մամուլի խոսնակը կասկածի տակ դրեց Պուտինի այցը Հայաստան և հայտարարեց Թուրքիայում ապրիլի 24-ին Ռուսաստանի բարձր մակարդակով մասնակցության մասին, այս հայտարարությունը ձեռք բերեց բոլորովին այլ երանք և նշանակություն:

Եթե փորձենք բացել դիվանագիտական այս միտքը շարքային քաղաքացու համար հասկանալի ձևով, ապա Նալբանդյանը ասել է հետևյալը. եթե Պուտինը ապրիլի 24-ին չգա Հայաստան, ապա հարցականի տակ կդրվի ՀՀ Նախագահի մասնակցությունը «հայրենական մեծ պատերազմի» 70-ամյակին նվիրված տոնակատարությանը:
Իսկ Պուտինը չի շտապում հաստատել իր մասնակցությունը ապրիլի 24-ի միջոցառումներին, քանի որ վերջին շրջանում խիստ կարևորվել են Ռուսաստանի և Թուրքիայի գեո-տնտեսական հարաբերությունները` Հարավային հոսքից հրաժարվելու և գազի խողովակը Թուրքիայի տարածքով անցկացնելու մասին ՌԴ Նախագահի հայտնի որոշումից հետո:

Ստեղծված իրավիճակում Թուրքիան չի հանդուրժի Հայոց ցեղասպանության հիշատակի օրը ՌԴ Նախագահի մասնակցությունը, իսկ ՀՀ Նախագահն բաց տեքտով ասաց, որ Հայ ժողովուրդը չի հասկանա, եթե Պուտինը Հայաստան չգա:

Տեսնենք`ինչ որոշում կկայացնի ՌԴ Նախագահը այս բարդագույն իրավիճակում:

Արթուր Ղազարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին