▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե քաղաքապետ կոչվածը փորձի խաբել, այդ ժամանակ ես կբոյկոտեմ». Վարդան Ղուկասյան

«Եթե Երևանի քաղաքապետ կոչվածը փորձի խաբել ու հանկարծ որոշի 2024-ին մտցնել տրանսպորտի թանկացում, այդ ժամանակ ես կբոյկոտեմ, որովհետև սա արդեն կպնում ա բոլոր քաղաքացիների գրպանին»,- հայտարարել է «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը:

Ավելի վաղ նա անդրադարձել էր Երևանի ավագանու երեկվա նիստին ու «Հանրային ձայնի»՝ քվորում ապահովելուն. «ՔՊ-ն արեց խորը դիվանագիտական քայլ, վեկալեց կարմիր գծերի տարեկան թանկացումը մտցրեց մեկ փաթեթի մեջ ու ասեց՝ եթե քվորում չեք ապահովում, ուրեմն չի անցնում, բյուջե գումար չի մտնում, 200 ավտոբուս, 33 մանկապարտեզ, վերելակներ, բակեր չեն վերակառուցվում, փետրվարին էլ թանկացնում եմ տրանսպորտը: Էնպես չի, որ կարմիր գծերի թանկացումն իմ սրտով է, բայց երկու չարիքից պետք էընտրվեր նվազագույնը»,- նշել էր նա:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին