▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե Սեյրան Օհանյանի մասնակցությամբ չարաշահումներ հայտնաբերի, իրավապահներին կհայտնի...

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցում լրագրողները հարցրել են, թե այս օրերին շատ է քննարկվում այն խնդիրը, որ հնարավոր է՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական գործ հարուցվի՝ չարաշահումների հետ կապված. Վիգեն Սարգսյանը ստանձնել է նրա պաշտոնը, ծանոթ է նախկին ամբողջ գործընթացին, փաստաթղթաշրջանառությանը, արդյո՞ք կան հնարավոր չարաշահումների դեպքեր, ինքը նման բանի ականատես եղե՞լ է...

Վիգեն Սարգսյանը պատասխանել է. «Ես համարում եմ, որ ցանկացած գործունեության մեջ կան ռիսկեր: Այնտեղ, որտեղ կան մեծ գործառույթներ, բյուջետային հատկացումների մեծ հատվածներ, կան ավելի մեծ ռիսկեր: Բայց ես չեմ կարծում, որ կարող եմ այս պահին մեկնաբանել կամ ասել, թե արդյո՞ք կա քրեական որևէ գործի հիմք»:

Լրագրողի դիտարկմանը՝ այդ պաշտոնը ստանձնելիս՝ խախտումներ տեսե՞լ է, Վիգեն Սարգսյանն այսպես արձագանքել է. «Եթե ես տեսնեի այն խախտումը, որը քրեորեն հետապնդելի է, անպայման համապատասխան մարմինները դրա մասին կիրազեկվեին»:

Լրագրողների հետ զրույցի բոլոր մանրամասները՝ տեսանյութում.

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին