▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե Վահագն Ալեքսանյանն ուզում է ցույց տալ, թե թեմայի համատեքստը չի հասկացել, չեմ հավատում». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան իր էջում.

http://asekose.am/filemanager/uploads/vahagn_aleqsanyan.jpg

«ՔՊ ներկայացուցիչ Վահագն Ալեքսանյանն այսօր անդրադարձել է ԱԺ բրիֆինգի ժամանակ իմ ու Հայկ Մամիջանյանի մեկնաբանություններին:

Իմ գործընկեր Հայկ Մամիջանյանն այսօր ԱԺ-ում մանրամասներ էր ներկայացնում ընդդիմության և, մասնավորապես, մեր խմբակցության առաջիկա անելիքների մասին, որտեղ նշում էր, որ այդ գործողությունները, միջոցառումները պետք է լինեն հաշվարկված՝ ավելացնելով, որ ունենք «մի կրակոցի հնարավորություն»:

Այո՛, մենք ունենք «մի կրակոցի հնարավորություն», որովհետև պետք է գործենք այնպես, որպեսզի մեր քայլերը հասարակությանը ոչ միայն հիասթափություն չբերեն, այլ ծառայեն իրենց նպատակին:

Լրագրողի ճշտող հարցին, թե ի՞նչ կրակոց է դա և ո՞ւմ է ուղղված, ես տեղից ռեպլիկ նետեցի՝ Նիկոլին: Հայկը մանրամասնեց, թե հասկանում է, որ իշխանությունը ցանկանում է մեր բերանից ձևակերպումներ լսել, որը կարող է այլ հարցերի տեղիք տալ, չնայած անձեռնմխելիության զրկման վրա մենք թքած ունենք, սակայն թեման այլ բանի մասին էր:

Եթե Վահագն Ալեքսանյանն ուզում է ցույց տալ, թե թեմայի համատեքստը չի հասկացել, մեղմ ասած, չեմ հավատում: Եթե իշխանությունը խնդիր ունի այս օրերին ձերբակալություններ սկսել՝ լրիվ մեկ է, ես ինքս պատրաստ եմ:

Կրկնում եմ՝ մեր նպատակը ո՛չ Վահագն Ալեքսանյանն է, ո՛չ մյուսները, նույնիսկ ո՛չ Վիգեն Խաչատրյանը, ով հակապետական հայտարարությունների ռեկորդակիրն է, մեր նպատակը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանը, ում հեռացումն այլընտրանք չունի:

Ինչ վերաբերում է նոր հոկտեմբերի 27-երի բացառմանը, ապա կարճ կասեմ՝ մեզ ձեր հետ մի խառնեք:

Շատ լավ է, որ մեր հայտարարություններին ուշադիր եք, սակայն դա, ըստ նախընտրությունների ներկայացացնելը, մեղմ ասած, խրախուսելի չէ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին