▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե վարչապետի պրոտոկոլն ու մամուլի քարտուղարը բոլոր նյուանսներին չեն տիրապետում, պետք չի ամբողջ մեղքը բարդել մի ալիքի վրա

«Gyumri.HighCLASS» կրթամշակութային հիմնադրամի ղեկավար, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Բայց անկեղծ շատ անդուր մոմենտ է, շատ:

Չի կարելի, ուղղակի չի կարելի:

Միլիոն անգամ ուղիղ եթերի ենք նախապատրաստվել ու այո, չի եղել մի անգամ, որ եթերից առաջ կադրում նստած կամ կանգնած մարդիկ ջուր չխմեն, չհազեն, չուղղեն փողկապը և այլն:

Դա նորմալ է, ՆՈՐՄԱԼ:

Ուղիղ եթերը միշտ հուզմունք է, ով ուզում է լինի կադրում:

Վարչապետը մարդ է և կարող է և շշից էլ խմել, և դեղ էլ խմել, և հազել, որովհետև մեր պես մարդ է:

Հիմա հարցեր իր պրոտոկոլին ու նկարահանումը կազմակերպողներին:
1. Արդյո՞ք նախապես մանրամասն պլանավորվել և քննարկել եք նկարահանման ձևը, տարածքը և ժամը:

Եթե այո, ինչու՞ էր ընտրված էդ վատ ու մութ մեջքի ֆոնը և ինչու էր ընտրվել այն ժամը երբ հրապարակի զանգերը հենց էդ պահին զնգում են և խլացնում վարչապետի ձայնը ու խանգարում:
2. Ո՞վ է պրոտոկոլում այն մարդը, ով նախապես իմանալով, թե որ ալիքներն են ցուցադրլու ուղերձը, հենց տեղեկանում է, որ ազդանշանը հասանելի է, կապվում է բոլոր ալիքների հետ և ճշտում, ունեն սիգնալ, թե ոչ և ի՞նչ են տեսնում կադրում:

Վստահ եմ, որ նման մարդ չի եղել ու չունի այս պրոտոկոլը:

Եթե չունի, ուրեմն պրոտոկոլը ինքը առաջին ապահովվագրության քայլը չի արել:
3. Ինչու՞ եթերից կես ժամ առաջ վարչապետի կադրը, ձայնը և տեքստային փորձը անելուց հետո նոր չի միացվել ազդանշանը, որի կադրում կլիներ ասենք հրապարակի նեյտռալ նկար և վերջին ուղղումները չեն արվել կադրի և ձայնի հետ զուտ տեխնիկական կազմի մասնակցությամբ և ինչու՞ դրան չի հետևել պրոտոկոլը:
4. Ինչու՞ վարչապետի մամուլի քարտուղարությունը նախապես չի ծանոթացել ուղերձի տեքստին և չի հորդորել ուղերձը ուղղակի նկարահանել և ցույց տալ:

Հարգելի վարչապետ, քննարկեք նման բաները ու լսեք խորհուրդներ: Ձեր ուղերձը ուղիղ եթերի բան չէր:

Մի անգամ 2018 թվականին վարչապետի նախկին մամլո խոսնակը զարմացել էր, որ Հայաստան հիմնադրամի ամենաամյա հեռուստամարաթոնը մասնավոր ոչ մի հեռուստաալիք այդ տարի չցուցադրեց(կարծեմ բացի Երկիր մեդիայից) ու գիշերվա կեսին ինձ զանգել շատ սիրալիր հարցնում էր, թե ինչու՞:

Ես էլ շատ սիրալիր պատասխանեցի, իսկ ո՞վ էր դիմել մեզ ու մանրամասն քննարկել ամեն ինչ, որ չցուցադրեցինք:

Փաստորեն շատ բան չի փոխվել: Վարչապետի եթերների ԳԼԽԱՎՈՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԻՐ ՊՐՈՏՈԿՈԼՆ ՈՒ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ:

Եթե իրենք բոլոր նյուանսներին չեն տիրապետում, ապա պետք չի հիմա ամբողջ մեղքը բարդել մի ալիքի վրա ու խոսքի ձևի համար գործից հանել եթերի տեպնիկական պատասխանատուին:

Նշենք, որ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանն, արձագանքելով Հանրային հեռուստաընկերության պարզաբանմանը, գրել է․

Հարգելի գործընկերներ,

Հանրային հեռուստաընկերության կողմից վարչապետի աշխատակազմի հորդորով վարչապետի ուղերձը բաց կապուղիով մյուս հեռուստաընկերություններին տրամադրելն ամենևին էլ չի նշանակում, որ հեռուստաընկերությունը պետք է բաց կապուղի ապահովեր` սկսած նախապատրաստական աշխատանքներից:

Պրոֆեսիոնալ մոտեցումը ենթադրում է, որ մյուս հեռուստաընկերություններին բաց կապուղի պետք է հաղորդվեր եթերից բացառապես վայրկյաններ, այլ ոչ 5,10,15 կամ 20 րոպե առաջ։

Այնինչ պարզվել է, որ Հանրային հեռուստաընկերությունը, առանց վարչապետի աշխատակազմին տեղյակ պահելու, առնվազն 15 րոպե առաջ բաց կապուղի է ապահովել մյուս հեռուստաընկերությունների համար։

Վարչապետի լրատվական ծառայությունը բաց կապուղու մասին տեղյակ է եղել ուղերձից 20 վայրկյան առաջ, տվել է ուղիղ եթերի համար անհրաժեշտ հետհաշվարկը, որից հետո մեկնարկել է ուղերձը։ Ավելին՝ կառավարության լրատվական ծառայությանը տեղեկացվել է, որ նախքան վարչապետի ուղերձի մեկնարկը, եթերում լինելու է միայն լուսանկար, այդ թվում՝ բաց կապուղում։

Տեղի ունեցածը վկայում է, որ փորձնական հեռարձակումը այլ հեռուստաընկերություններին հասանելի դարձնելը ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունք է, քանզի ոլորտի սկսնակ մասնագետներն էլ տեղյակ են, որ հեռարձակումը փորձարկում են նախապես, մինչեւ վարչապետին տեսախցիկի առաջ հրավիրելը։

Խիստ թափթփված աշխատելաոճի վկայություն է նաեւ վարչապետին տեղյակ չպահելը, որ նա եթերում է՝ թեկուզ փորձնական։ Միայն գործից անտեղյակը կարող էր ենթադրել, որ բաց կապուղի այլ հեռուստաընկերությունների համար անհրաժեշտ է ապահովել ուղերձից 15 րոպե առաջ։

Վարչապետի աշխատակազմը պատշաճ պարզաբանումներ է ակնկալում հեռուստաընկերությունից` տեխնիկական փորձի կադրերի արտահոսքի վերաբերյալ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին