▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվրատեսիլյան սկանդալ. Գերմանիան ռուս մասնակիցների ելույթի փոխարեն գովազդ է ցուցադրել

Երեկ` մայիսի 6-ին, տեղի է ունեցել  «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը և այն չի անցել առանց հերթական սկանդալի, որի կիզակետում այս անգամ հայտնվել են Ռուսաստանը և Գերմանիան: Ինչպես միշտ եվրատեսիլյան սկանդալները քաղաքական բնույթի են: Տվյալ դեպքում Գերմանիայում Եվրատեսիլը ցուցադրող հեռուստաընկերությունը Ռուսաստանը ներկայացնող Տոլմաչևա  քույրերի ելութի ժամանակ նախըտրել է գովազդայյին դադար ունենալ, ինչն էլ բավական մեծ քննարկումներ և քննադատություններ է առաջացրել Ռուսաստանում:

Հիշեցնենք, որ երեկ Տոլմաչևա քույրերը Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ի հետ անցել են եզրափակիչ, որը տեղի է ունենալու մայիսի 10-ին:

Սակայն միաժամանակ պետք է նշել, որ նախքան մրցույթը եվրոպական որոշ երաժշտական քննադատներ Եվրատեսիլի կազմխորհրդին խնդրում էին վերանայել Ռուսաստանի մասնակցությունը, քանի որ նրանց կարծիքով վերջիններիս «Shine» երգն ունի քաղաքական ենթատեքստ և Ղրիմի մասին է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին