Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանիների և երիտասարդների բազմակի չեմպիոն, 2019թ․-ի մեծահասակների Եվրոպայի չեմպիոն, 2020թ․-ի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը կամավորագրվել ու մեկնել է Արցախ՝ հայրենիքը պաշտպանելու:

Այս մասին հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը։
Հարությունյանի հայրը, որն ազատամարտիկ է, օրեր առաջ մեկել էր Արցախ: Ինքը ըմբիշը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ 2016-ի ապրիլի 3-ին ստեղծված կամավորականների Հայդուկ ջոկատը իր հրամանատարներ Կարեն Հարությունյանի, Կարեն Ռաշոյանի, Սայադ Հայրապետյանի և 350 կամավորականների հետ միասին սպասում են առաջնագիծ մեկնելու հրամանի։


