Վերջին շրջանում կատարված իրադարձությունները՝ մասնավորապես Ֆրանսիայում տեղի ունեցած դեպքերը, ամենաշատը կարծես տեղավորվում են Հանդիգտոնի «Քաղաքակրթությունների բախումը» աշխատության հիմնական տրամաբանության մեջ, որտեղ նշվում է, որ քաղաքակրթությունների բախումը հետագայում ավելի սուր կերպով արտահայտված կլինի, քան նույնիսկ տնտեսական ոլորտում բախումները... Սակայն փաստ է, որ կրոնական կյանքը չի կարելի ոչ մի դեպքում որակել որպես գիտական ոլորտ, որտեղ բանավեճերի միջոցով է ծնվում ճշմարտությունը... Հատկապես մահմեդականության օրենքները մահմեդական բնակչության համար աքսիոմ են համարվում, և դրանց ոտնահարումը և շահարկումը համարվում է պիղծ արարք և ենթակա է դաժան պատժի, մինչդեռ քրիստոնեական աշխարհում ընդունված է առավել ազատ և ժամանակակից մտածելակերպը... Հետևաբար խոսքի ազատությունը փորձել պարտադրել մահմեդական աշխարհին, առավել ևս նրանց առավել ծայրահեղական մտածողությամբ կողմին, ժողովրդավարության քարոզի շրջանակներում՝ իսկապես հղի է լուրջ վտանգներով... Սակայն մյուս կողմից էլ Եվրոպայում առկա է մահմեդական բնակչության թվաքանակի գերաճի միտում, ինչը չի կարող չանհանգստացնել եվրոպական իշխանություններին...
Մուշեղ Խուդավերդյան
Եվրոպայում առկա է մահմեդական բնակչության թվաքանակի գերաճի միտում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet