Մամուլը գրում է, որ այսօր ազատման դիմում է գրել նաեւ ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանը, որի դեմ ՔՊ-ում կարելի է ասել մարտնչում էին նշանակման օրից։
Բարձրաստիճան այս պաշտոնյայի, ինչպես նաև ԱՆ նախարարի սպասվող հրաժարականների մասին դեռ մեկ շաբաթ առաջ ասել էր ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը։
Ըստ «Հրապարակ»-ի, ՔՊ-ականները նշում են, որ Ամբակում Գրիգորյանը սերտ կապեր ունի նախկինների հետ, բացի այդ ասում էին կոմպետենտ չէ այդ պաշտոնի համար, բանտերը դարձրել էր մշակութային կենտրոններ, ազատել բանիմաց կադրերին՝ փոխարինել յուրայիններով։
Գրիգորյանը այդ պաշտոնում նշանակվել է 2023-ի դեկտեմբերին՝ Փաշինյանի որոշմամբ։