Project LA-ի նոր երգն ու տեսահոլովակը՝ Եղիշե Չարենցի խոսքերով․ Երաժշտությունը՝ Լևոն Արևշատյանի։
Կատարում է Գոռ Սուջյանը։
Կամաց, կամաց, կամաց, կամաց,
Ոտքերն հողին, հողին, հողին`
Եկավ-գնաց, եկավ-գնաց,
Գունատ, դեղին, գունատ, դեղին։
Ձեռքը շարժեց - մեկ վեր, մեկ վար,
Ոտքը խփեց - մեռե՛լ, մեռե՛լ, -
Առաջ եկավ դժվա՜ր, դժվա՜ր,
Ձեռքը շարժեց մեկ վար, մեկ վեր։
Ահա՛, ահա՛, - թեքվե՜ց, թեքվե՜ց,
Կընկնի՛, կընկնի՛․․․ բայց չէ՛, նայի՛,
Շուրթը շրթից դանդաղ ջոկվեց,
Մնաց մի պահ` աչքը մահի։
Ու սո՜ւր ճչաց` կարծես բռնի
Աչքերն, անշարժ, հեռուն գամած.-
Այդպես հոգի՛ս պիտի մեռնի -
Կամա՜ց, կամա՜ց, կամա՜ց, կամա՜ց․..