Ֆասթ Բանկի հաճախորդներին այսուհետ հասանելի են միջազգային Mastercard վճարահաշվարկային համակարգի պրեմիում դասի World և World Elite բանկային քարտերը, որոնք քարտապաններին լայն հնարավորություններ են ընձեռում ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում։ World և World Elite տեսակի քարտերն ունեն մի շարք առավելություններ․ քարտապաններն օդանավակայաններում կարող են օգտվել հատուկ գոտիների ուղիներից՝ շրջանցելով կանոնավոր հերթերը Երևանում, Դուբայում և աշխարհի ավելի քան 100 օդանավակայաններում (World-ի քարտապանները՝ 6 անգամ, World Elite-ի քարտապանները՝ անսահմանափակ): World Mastercard-ի քարտապանների հյուրերը նույնպես կարող են օգտվել այդ ծառայությունից։ Աշխարհի ավելի քան 1500 օդանավակայանների սպասասրահները պատրաստ են ընդունել Mastercard-ի քարտապաններին՝ ավելի հարմարավետ դարձնելով նրանց ճանապարհորդությունը։ Ի դեպ, Word Elite-ի քարտապանների համար հասանելի է ճանապարհորդական ամբողջական ապահովագրություն։ Քարտապանները հնարավորություն ունեն ճանապարհորդելիս կապի մեջ մնալ առանց SIM քարտի՝ միանալով Global Data Roaming-ին 15% զեղչով մինչև 3 ԳԲ (1 ԳԲ՝ World քարտապանների համար) անվճար ինտերնետով։ Mastercard վճարահաշվարկային համակարգն ունի 800+ առաջարկներ՝ զեղչերի, նվերների տեսքով, սրճարաններից օգտվելու հնարավորություն աշխարհի 650 օդանավակայաններում։ Ի լրումն սրան, գործում է Mastercard ճանապարհորդական պարգևատրման ծրագիրը, ըստ որի՝ քարտապանները դրամական պարգևներ (cashback) են ստանում գնումներ կատարելիս: Հարկավոր է ընդամենը գրանցվել Mastercard-ի պաշտոնական կայքէջում և տեսնել ընձեռվող հնարավորությունները։ Գործում է նաև Priceless.com-ի փորձառությունների հարթակը։ Հավելենք, որ վերոհիշյալ պայմանների մանրամասները ճշտելու կամ ծառայություններն ակտիվացնելու համար քարտապանները ցանկացած պահի՝ 24/7 ռեժիմով, կարող են կապ հաստատել իրենց անձնական օգնականի հետ՝ պարզապես զանգահարելով կամ կապ հաստատելով WhatsApp, Viber և Telegram սոցիալական ցանցերի միջոցով։ Միջազգային անձնական օգնականի ծառայությունը ներառում է ոչ միայն հարցուպատասխանի ծառայություն, այլև պատրաստ է կատարել ցանկացած առաջադրանք՝ ճամփորդությունների կամ միջոցառումների տոմսերիամրագրումներ, նվերների առաքումների կազմակերպում, խորհրդատվություն և այլն։ Անձնական օգնականի ծառայությունը գործում է անգլերեն լեզվով։ Ֆասթ Բանկիպրեմիում դասի World և World Elite քարտերը հնարավոր է ձեռք բերել ինչպես շուրջօրյա աշխատող Բանկի մասնաճյուղերում, այնպես էլ Ֆասթ Բանկի հավելվածի միջոցով: Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում։ Ֆասթբրենդը նախորդ տարի տոնել է ստեղծման 30-ամյակը: Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ |
Ֆասթ Բանկը թողարկել է Mastercard World և World Elite պրեմիում դասի քարտերը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին