Ֆասթ Բանկի Էրեբունի 14/1 հասցեում գտնվող մասնաճյուղը վերաբրենդավորվել է։ «Էրեբունի» սրահը համալրվել է տեխնիկական նոր սարքավորումներով և թվային նորարարություններով։
Ֆասթ Բանկի «Էրեբունի» մասնաճյուղի կառավարիչ Ավետիք Կնյազյանը նշել է, որ մասնաճյուղը շարունակելու է աշխատել շուրջօրյա գրաֆիկով․ «Վերաբրենդավորումը նպատակ ունի հաճախորդների համար ապահովել սպասարկման նոր և ավելի հարմարավետ պայմաններ։ Ֆասթ Բանկը ձգտում է թվայնացնել բոլոր գործընթացները, և այսօր մեր մասնաճյուղը պատրաստ է նոր ինտերիերային լուծումներով ապահովել 24/7 սպասարկում», - ասել է նա:
Հավելենք, որ հոկտեմբերի 1-ից Ֆասթ Բանկը թողարկել է իր առաջին բանկային` ԱկնՔարտերը, որոնք արդեն հասանելի են բոլոր մասնաճյուղերում։ Բանկը գործակցում է ArCA, VISA և Master վճարահաշվարկային համակարգերի հետ: Ֆասթ Բանկի ԱԿՆքարտերը հնարավոր է ձեռք բերել ինչպես շուրջօրյա աշխատող Բանկի մասնաճյուղերում, այնպես էլ Ֆասթ Բանկի հավելվածի միջոցով:
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։