▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆեյքերի ոհմակները հարձակվել են Google, Yandex քարտեզների վրա, Երեւանում հայտնվել են Ալիեւի անվան այգիներ

Հայրենակիցներ, հարեևանների ֆեյքերի ոհմակները զանգվածային հարձակվել են քարտեզների վրա, Google, Yandex։

Այս մասին հայտնում է Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը
«Փորձում են փոխել տեղանունները։ Դա հիմնված է այն բանի վրա, որ շատ մեծ քանակի նույնատիպ առաջարկները բերում են կոնկրետ տեղանքի անվանման փոփոխությանը կամ նոր տեղանքի հայտնվելուն։ Այդ պատճառով Երեւանում, օրինակ, հայտնվել են Ալիեւի անվան ցայտաղբյուրներ, այգիներ և այլն։ Ի՞նչ անել.

ա. Ով գիտի, ոնց խմբագրել քարտեզները, պետք է առաջարկել փոխել դեպի ճիշտը։

բ. Ով չգիտի, թե ոնց խմբագրել, չներվայնանալ։ Ու զգուշացնել «ա» կետի անձանց»,-գրել է նա։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին