▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայհոյած ու բռնություն գործադրելու սպառնալիքներ տված անձը ձերբակալվել է

Մայիսի 6-ին Երևան քաղաքի քննչական վարչությունում քրեական գործ էր հարուցվել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ուղիղ եթերով օգտատիրոջ կողմից բռնություն գործադրելու սպառնալիքներ տալով, բացառիկ ցինիզմով զուգորդված խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ։

Քրեական գործը հարուցվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանություն) հատկանիշներով:

/filemanager/uploads/2020/05/week-2/Dzerbakalvac.jpg

Մայիսի 7-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Երևան քաղաքի քննչական վարչության աշխատակիցների օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների շնորհիվ տղամարդը հայտնաբերվել և կասկածանքով բերման է ենթարկվել և ձերբակալվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել։
Նախաքննությունը շարունակվում է։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին