▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆիլմում Ալլա Պուգաչովային կցուցադրեն մերկ

Հայտնի ռեժիսոր և սցենարիստ Ալեքսանդր Ստեֆանովիչը՝  Ալլա Պուգաչովայի նախկին ամուսինը, ձեռնամուխ է եղել լեգենդար «կնոջ, որը երգում է» կարիերայի սկզբի մասին ֆիլմի նկարահանմանը:  Հիշողությունների և վավերագրական ֆիլմերի վրա հիմնված 12 սերիանոց գեղարվեստական ֆիլմը Ստեֆանովիչի նախատեսմամբ պատրաստ կլինի Ալլա Բորիսովնայի 65-ամյակին, որը կլրանա հաջորդ տարի:

Գլխավոր դերում հանդես է գալիս երիտասարդ դերասանուհի Լենկոմա Ալեքսանդրա Վոլկովան: Շատերի կարծիքով աղջիկը,  ինչպես ջրի 2 կաթիլները, նման է պրիմադոննային իր երիտասարդ տարիքում՝ և տեսքով, և ձայնով:   Heat.ru –ին հաջողվել է ներկա գտնվել նկարահանումներին, որը կատարվում է «հույժ գաղտնի»:

68-ամյա Ալեքսանդր Ստեֆանովիչը պրիմադոննայի սկանդալային ամուսիններից է: Նա երգչուհու երկրորդ ամուսինն է Կրիստինա Օրբակայտեի հորից՝ Միկոլաս Օրբակասից հետո: Հենց Ստեֆանովիչին են պատկանում բազմաթիվ գաղափարները Ալլայի իմիջի փոփոխության վերաբերյալ հեռավոր 80-ականներին:  Այդ ժամանակ նա սովորական երգչուհուց վերափոխվեց երկրի գլխավոր աստղի, որի անձնական կյանքը ժողովուրդը քննարկում է մինչ օրս:  

Պրմադոննայից աղմկահարույց բաժանումից հետո Ստեֆանովիչն այդպես էլ չկարողացավ մոռանալ նրան: Նրա գրչին են պատկանում աստղի հետ կյանքի մասին բազմաթիվ գրքերն ու հիշողությունները՝  հաճախ երգչուհու համար անցանկալի բացահայտումներով, որի համար Պուգաչովան խզեց բոլոր կապերը Ստեֆանովիչի հետ: Իսկ վերջինս, ընդհակառակը, շարունակում է հարցազրույցներ տալ և կիսվել լեգենդի կյանքի մանրամասներով:

Ֆիլմի ստեղծման գաղափարը ծնվել էր վաղուց, սակայն իրականացնել այն ստացվեց լոկ հիմա: Ֆիլմի հիմնական «համուհոտը»  այն տեսարաններն են, որտեղ հանդիսատեսը հնարավորություն կունենա «երիտասարդ Պուգաչովային»  տեսնել մերկ:

Խոսքը գնում է մի դեպքի մասին, որը տեղի է ունեցել գրեթե 30 տարի առաջ: Երիտասարդ Ալլային լուսանկարում է իր անձնական լուսանկարիչ Միխայիլ Մանեշինը այն ժամանակ, երբ երգչուհին որոշում է լողանալ Մոսկվայում բաց լողավազանում՝ չունենալով լողազգեստ: Իրադրությունից Ալլան դուրս է գալիս՝ պաղպաղակ վաճառողից վերցնելով սովորական սպիտակ խալաթը:  Ավելի ուշ Ալլան խնդրում է Մանեշինին ջնջել այդ լուսանկարները, սական վերջինս մերժում է, իսկ տարիներ անց  կիսվում է դրանցով հասարակության հետ: Հենց այս տեսարանն էլ խաղում է 27-ամյա դերասանուհի Ալեքսանդրա Վոլկովան:

Նկարահանումներն իրականացվել են Մոսկվայի «Լուժնիկի»  սպորտային համալիրի բաց լողավազանում: Լողանալիս բարակ սպիտակ գործվածքը դերասանուհու մերկ մարմնի վրա թրջվելիս միանգամից դառնում է թափանցիկ, որն էլ հենց ռեժիսորը կանխամտածել էր:

Նկարահանումների մասին Ալեքսանդր Ստեֆանովիչը կտրուկ հրաժարվում է խոսել, որպեսզի ապագա ֆիլմի բոլոր գաղտնիքները չբացահայտի: Ավելին, նա պնդում է, որ ֆիլմում չի լինելու ոչ մի ռեալ անուն-ազգանուն: Վերջինս նա անում է կանխամտածված, որպեսզի հետագայում խուսափի դատական հայցերից:

Ինչպես պարզվել է, Պուգաչովան ֆիլմի մասին ոչինչ չգիտի: Նկարահանվող ֆիլմի մասին նորությունը նրա համար իսկական անակնկալ էր:

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին